Անուշ Կարապետյան

Եթե մարդուց շատ չպահանջես, ապա նրանից շատ էլ չես ստանա:
Մակարենկո

1987թ.ավարտել եմ Կիրովականի մանկավարժական ինստիտւտի
կենսաբանության ֆակուլտետը:
1990-2002թթ. աշխատել եմ № 26 դպրոցում:
2002-2009թթ. աշխատել եմ №  36 դպրոցում:
2009-ից աշխատանքի եմ անցել №  55 դպրոցում:
Մասնակցել եմ հետևյալ սեմինար-վարժույթների.

  1. “Տեխնոլոգիաների և նորարար մեթոդների օգտագործումը հանրակրթության hամակարգում” (Microsoft)
  2. “Բնապահպանություն և կրթություն” բնապահպանության  նախարարության ԲՊկԶն Ծիգ)
  3. “ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելումը և անվտանգ վարքագծի ձևավորում”
  4. ԿՏԱԿ-ի պորտալում վարել եմ հեռավար ուսուցման դասընթաց “Բջջի օրգանական նյութեր սպիտ՝ ակուցներ” թեմայով:
  5. Մասնակցել եմ ուսուցիչների առցանց վերապատրաստման դասընթացներին:

2014թ. անցել եմ  վերապատրաստման և ատեստավորման ծրագրեր և
ստացել եմ  որակավորման առաջին աստիճանի տարակարգ:
Ունեմ տպագրված հոդվածներ:
Կենսաբանության դասերի առանցքը փորձում եմ դարձնել համընդանուր հետաքրքրությունն ու սերը դեպի բնությունը, կենդանական աշխարհը, բնական  երևույթները, դեպի մարդն ու նրա անատոմիան ու ֆիզիոլոգիան, որը հետագայում վերաճում է հիմնավոր գիտելիքների՝ դարձնելով առարկան սիրելի, բացատրելի և ըմբռնելի: Ինձ համար կենսաբանությունը աշխարհ-
ընկալման ելակետ է, այս է  այն հիմնական գաղափարը, որ նվիրում եմ սաներիս: Նրանցից շատերը դարձել են տարածքային, մարզային, հանրապետական օլիմպիադայի մրցանակակիրներ:
Սիրում եմ  “Կենսաբանություն” առարկան տեղափոխել արվեստի, կենցաղի բնագավառ: Հենց դրա մասին է “Մաշկը՝ ծածկութային օրգան” տեղեկույթը, որը նորույթ է իր բնույթով: