Անիտա Հովհաննիսյան

Անիտա Հովհաննիսյան

Անիտան ծնվել է 2004թ. մարտի 18-ին Երևանում: 2008թվականից հաճախել է “Արևներ” մանկապատանեկան երգի համույթ: 2011թ. ընդունվել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց` դաշնամուրի բաժին: Մասնակցել է Սայաթ-Նովայի երաժշտական դպրոցում կայացած համերգներին: Երգում է Սայաթ-Նովայի երաժշտական դպրոցի երգչախմբում: Սիրում է նկարել, հաճախում է “Սենդ-Լենդ” ավազի նկարչության կենտրոն: 2013թ. ապրիլին մասնակցել է երաժիշտ կատարողների “Վերածնունդ” մրցույթ – փառատոնին (դաշնամուր) և արժանացել “Ժյուրիի համակրանք” մրցանակին: Նույն փառատոնին մասնակցել է նաև Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի երգչախմբի կազմում և զբաղեցրել 3-րդ տեղը:

ԵՐԵՎԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ

Մի անգամ ես նստեցի տիեզերանավ և ուղևորվեցի դեպի տիեզերք: Երբ հասա տիեզերք, տեսա, որ մոտեցել եմ Սատուրն մոլորակին: Ես շատ ուրախացա և վայրէջք կատարեցի: Երբ դուրս եկա տիեզերանավից, գլորվեցի և հայտնվեցի Սատուրնի շուրջ պտտվող օղակի վրա: Օղակները յոթն էին, և ամեն մի շերտի վրա կանգնելիս մի նոտայի ձայն էր գալիս: Երբ ես սկսեցի ուրախությունից թռչկոտել, օղակի շերտերի վրա մի ամբողջ մեղեդի ստեղծեցի: Ես դժվարությամբ էի բարձրանում Սատուրնի վրա, որովհետև այնտեղ կային փոսեր, և ամեն վայրկյան մի այլմոլորակային էր դուրս գալիս այդ  փոսերից:
Ես շատ տպավորված և ուրախ վերադարձա տուն: