.

     

     

     

    Առաջին դասարանի դասվարներ

     
     
    ՄԵԼԻՔՅԱՆ ԱԼԼԱ

     

     

    "Ես երեխային պետք է սովորեցնեմ շատ սուր աչք, սուր ականջ և ճկուն միտք ունենալ, որ մարդկային փոխհարաբերությունները կարողանա անցկացնել իր միջով, սեփական վերաբերմունքը արտահայտել ու եզրահանգումներ անել։" 

    Դիստերվեգ

    Ավարտել եմ Երևանի պետական համալսարանի “Կիրառական մաթեմատիկա” ֆակուլտետը և ստացել մաթեմատիկոսի որակավորում: 1987-2007թթ աշխատել եմ "Մխիթար Սեբաստացի" կրթահամալիրում որպես մաթեմատիկայի ուսուցչուհի և դասվար: 2007թ-ից աշխատում եմ մեր դպրոցում որպես մաթեմատիկայի ուսուցչուհի և դասվար:
    Կարծում եմ` լավ դասվար լինելու համար պիտի սիրես, պահպանես քո մեջ ապրող մանուկին: Եվ նրա միջոցով հաղորդակցվես ու մուտք գործես 6-7 տարեկանների փխրուն ու զարմանահրաշ աշխարհը: Ձգտում եմ նորից դառնալ մանուկների նման պարզ ու անմիջական, սիրող ու ոգևորվող, զարմացած ու հետքրքրասեր, նրանց հետ նորից ու կրկին հայտանբերել շա՜տ հայտնի բաներ ու չշտապել, չվախենալ, դիտել, ուսումնասիրել, սխալվել ու ճշտել:


    “…Կեցցե’ն այն սխալները, որ օգնում են մեզ` ճիշտը ճանաչել…”


    Հնչում է մեր դասարանում, ու մենք սխալվելուց չենք վախենում՝ դիտում ենք ուսումնասիրում, համեմատում համադրում, եզրահանգումներ կատարում, փորձում, համոզվում, ճանաչողության նոր մտահորիզոններ բացում...

    Երեխաների համար աշխարհը ընկալելու լավագույն միջոցը  խաղն է, որը միավորում է նրանց, սնում, կրթում ու զարգացնում թե՛ նրանց միտքը, թե՛ զգացմունքը, թե՛ մարմինը և թե՛ ոգին։ Խաղը մղում է նրանց ազատ ու անկաշկանդ ինքնադրսևորման, ինքնակազմակերպման, ստեղծագործելու և ինքնահաստատվելու։


    «Խաղը երեխայի համար ոչ թե խաղ է, այլ իրականություն։   Ուշինսկի

    Ուստի ակտիվ խաղային մեթոդներով, բազմաբնույթ գործունեությամբ փորձում եմ այդ իրականությունը դարձնել հետաքրքիր, կենսուրախ, բովանադակալից ու նպատակաուղղված։

    ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ ՆՈՒՆԵ

    Ավարտել եմ Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի դասվարական բաժինը: 2001-2003 թթ. աշխատել եմ Անանիա Շիրակացու անվան ճեմարանում: 2003թ.-ից աշխատում եմ Ա. Պ. Չեխովի անվան N 55 դպրոցում որպես դասվար: Մասնակցեմլ եմ ԿԳ նախարարության և Կրթության ազգային ինստիտուտի, Այռեքս Հայաստանի կողմից կազմակերպված բազմաթիվ վերապատրաստման դասընթացների: Ունեմ հրատարակված հեղինակային խաղեր, շարժական տառ-հեքիաթներ:
    Եթե մենք այսօր սովորեցնենք այնպես, ինչպես սովորեցրել ենք երեկ, ապա կխլենք երեխաների վաղվա օրը: Դասերն առավել հետաքրքիր կազմակերպելու նպատակով կիրառում եմ ուսումնական նոր մեթոդներ, որտեղ առաջնությունը տալիս եմ երեխայի ինքնուրույն մտածողությանը, երևակայությանը, սեփական կարծիքն ազատ ու անկաշկանդ արտահայտելուն:
    Վեց տարեկան երեխան գտնվում է անցումային փուլում: Նրա կամային մտածողությունը դեռևս խաղային է, ուստի կարևորում եմ սկզբնական փուլում դասերի ժամանակ խաղի միջոցով նյութի մատուցումը: Խաղը կարելի է օգտագործել ևˊ որպես ուսուցման մեթոդ, ևˊ որպես ուսուցման ձև, ևˊ որպես անձանվորության համակողմանի զարգացման միջոց:
    Երեխան աշխարհը ճանաչում է <<ձեռքերով>>: Ակտիվացնելով մատների աշխատանքը` խթանում ենք մանր մատորիկայի զարգացումը և նպաստում ուղեղի աշխատանքի ակտիվացմանը, նրա խոսքի, մտածողության և տրամաբանության զարգացմանը: Աշխատում եմ նկատել և խրախուսել երեխայի նույնիսկ ամենափոքր հաջողությունը, գրանցել նրա այսօրվա առաջընթացը և համեմատել այն երեկվա հետ: Փորձում եմ ոչինչ չպարտադրել, այ օգնել երեխային իրականացնելու իր առջև դրված խնդիրները, իսկ իմ ամենամեծ ձեռքբերումը կլինի այն, որ դառնամ նրա անկեղծ բարեկամն ու ընկերը:
    Գաղտնիք չէ, որ ժամանակակից հասարակությունը, տեղեկատվական հզոր դաշտի և հաղորդակցման նոր միջոցների առկայության պայմաններում, բոլորովին այլ խնդիրներ է դնում կրթական համակարգի առջև: Այսօրվա սերունդն ավելի տեղեկացված է, ընկալունակ, հետևաբար չափազանց կարևոր է ուղղորդել երեխային տարբեր աղբյուրներով փոխանցվող տեղեկատվության յուրացման գործընթացում` նպաստելով նրա զարգացմանը ուսուցման նոր տեխնոլոգիաների կիրառման միջոցով: Ուսուցիչները հաճախ են առնչվում ծնողներին հուզող այնպիսի հարցերի, ինչպիսիք են` վտանգավոր չէ՞ արդյոք համակարգիչը երեխայի համար, չի՞ խանգարում այն երեխաների նորմալ զարգացմանը և մարդկանց հետ կենդանի շփմանը: Իհարկե համակարգչային պարապմունքները, խաղերը չեն կարող փոխարինել երեխայի կենդանի շփմանը ուսուցիչների, հասակակիցների հետ և կոչված են համալրելու, ամբողջացնելու դպրոցականի զարգացման գործընթացը: Այդ գործընթացի արդյունավետությունը պայմանավորված է մեթոդապես գրագետ ուղղորդմամբ: Վեցից յոթ տարեկան երեխայի հիշողությունն ակամա է, երեխաները հիշում են միայն վառ, իրենց համար հուզական դեպքերը: Այս գործում ուսուցչին անփոխարինելի օգնական է դառնում համակարգիչը, քանի որ նշանակալի և վառ է դարձնում յուրացվող նյութի բովանդակությունը, ինչը ոչ միայն արագացնում է կամածին հիշողության զարգացումը, այլ նաև ավելի գիտակցված և երկարաժամկետ է դարձնում:
    Անչափ կարևոր է, որ այսօրվա ուսուցիչը զինված լինի գիտելիքով, ունենա մտքի ճկունություն և ժամանակին համաքայլ ընթանալու կարողություն, որպեսզի հնարավոր լինի իրականացնել մանկավարժության հիմնական խնդիրը` դաստիարակելու մարդ,որը հասարակության  լիարժեք անդամ պետք է լինի:

     

    Դաստիարակելու և ուսուցանելու համար ոչ թե երկար ժամանակ է հարկավոր, այլ կարճ ժամանակի խելացի օգտագործում:
    Ղ. Աղայան
    ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ ՏԱԹԵՎ

     

         Ավարտել եմ Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի «Տարրական կրթություն և մանկավարժություն» ֆակուլտետը: 1990 թվականից աշխատում եմ մեր դպրոցում: Հետևողականորեն մասնակցել եմ ուսուցիչների վերապատրաստման և ատեստավորման բազմաթիվ ծրագրերի: Երեխաների հետ աշխատանքն ուսուցչից պահանջում է անընդհատ կատարելագործում ու մասնագիտական զարգացում:
    Նոր ժամանակները նոր պահանջներ են առաջադրում: Ուսուցման գործում կարևորում եմ նոր տեխնոլոգիաների կիրառությունը, բայց և կարծում եմ, որ դրանք պետք է խելացիորեն համակցել ավանդականին:
    Վեցամյա երեխայի կյանքում մեծ փոփոխություններ են տեղի ունենում, երբ նա դպրոց է մտնում: Փոխվում է նրա ապրելակերպը, հիմնական գործունեությունը, դիրքը միջավայրում: Փոխվում են նաև մեծերի կողմից նրան ներկայացվող պահանջները: Ուսուցիչն է այն մարդը, որը պիտի ոչ միայն կրթի, այլև ապրել սովորեցնի դպրոց նոր ոտք դրած փոքրիկ և անփորձ մանուկին:
    Յուրաքանչյուր հասարակություն ապագա սերնդի համար պետք է ցանկանա այն, ինչ լավագույն ու ամենախելամիտ ծնողն է ցանկանում իր երեխայի համար: Իմ կարծիքով` երեխային պետք է սիրելով ուսուցանել ու դաստիարակել, ընդունել նրան այնպիսին, ինչպիսին կա, ճանաչել նրա անձն ու կատարելագործել, վստահություն ներշնչել սեփական ուժերի նկատմամբ, օգնել երեխային` գործելու ինքնուրույն:

     

    "Ուսուցիչը պետք է խորապես ճանաչի կյանքը, որպեսզի նրա համար պատրաստի մարդկանց"
    Լև Տոլստոյը:

    Հենց ուսուցիչն է ուղղորդող այն ուժը, որ պիտի ներկայացնի աշխարհն ու սովորեցնի տարբերել լավը վատից, չարը բարուց և համոզմունք ձևավորի, որ գիտելիքն ամենահաղթ է:
    Երջանիկ է այն մարդը, որ սիրում է իր աշխատանքը: Ուրախանում եմ, երբ տեսնում եմ երեխաների ոգևորված դեմքերը, երբ այդ ոգևորությունը տանում է նրանց դեպի մանկական երևակայության աշխարհ, մղում նրանց նոր հայտնագործությունների:
    Կարծում եմ, որ երեխան պետք է լիովին վստահի ուսուցչին: Միայն այդ դեպքում նա կկարողանա դիմել ուսուցչին իրեն հուզող զանազան հարցերով, և ուսումը կդառնա նրա համար ավելի գրավիչ:

    ՊԵՏՐՈՍՅԱՆ ԱՐՓԻԿ

     

     

    Եթե ուսուցիչը գործի նկատմամբ միայն սեր ունի, նա լավ ուսուցիչ կլինի: Եթե ուսուցիչը միայն սիրում է աշակերտին, ինչպես հայրը, մայրը, նա ավելի լավ ուսուցիչ կլինի, քան այն մեկը, որ բոլոր գրքերը կարդացել է, բայց աշակերտներին չի սիրում: Եթե ուսուցչի մեջ միավորվեն սերն աշակերտի ու սերն աշխատանքի նկատմամբ, ապա նա կատարյալ ուսուցիչ կլինի:
    Լև Տոլստոյ


    1987 թվականին ավարտել եմ Խ.Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի «Մանկավարժություն և տարրական մեթոդիկա» ֆակուլտետը: 1990 թվականից աշխատում եմ  մեր դպրոցում:
    Սիրում եմ իմ աշխատանքը, երեխաներին և  ամեն ինչ անում եմ` սաներիս խոր գիտելիքներ տալու և հասարակությանը պիտանի մարդիկ դաստիարակելու համար:
    "Ուսուցչի խնդիրը աշակերտի մտածողության նոր հեռանկար բացելն է", - ասել է Կոնֆուցիոսը: Դա համապատասխանում է ուսուցչի մասնագիտության իմ ըմբռնմանը. երեխաներին պետք է ինքնուրույն մտածել սովորեցնել, որպեսզի հասանելի դառնան նրա կենսական նպատակները:
    Ուսուցիչը ապագայի մասնագիտությունն է, որովհետև առանց նրանց` իսկական ուսուցիչների, չեն լինի և իսկական մարդիկ: Հաջողակ, խելամիտ ու բարի մարդիկ ուսուցչի վաստակն են:
    Որպես ուսուցիչ` երբեք չեմ մոռանում, որ ինքս էլ եմ երեխա եղել, այսինքն` ինձ նայում եմ աշակերտիս աչքերով: Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր ուսուցիչ պետք է շտապի իր աշակերտների մոտ, ուրախանա նրանց հետ ամեն հանդիպումով, և այդ ժամանակ երեխաներն էլ դպրոց կշտապեն: Երեխաներին սիրել ես սովորել եմ հենց երեխաներից, որոնք իրենց անմնացորդ սերն են նվիրում առաջին ուսուցչին:
    Սեփական փորձը ինքնուրույն կյանք մտնող մարդկանց փոխանցելը տաղանդ է: Որքա՜ն աշխատանք ու համբերություն է պետք, որ փոքրիկ չարաճճիները մեծանան ու լրջմիտ, իրենց նպատակին ձգտող երիտասարդներ դառնան: Ուսուցչի մեծագույն ուրախությունը նրա աշակերտի երախտագիտությունն է:
    Աշխատանքում կիրառում եմ նոր մեթոդներ, նոր տեխնոլոգիաներ: Ջանում եմ ամեն դասը բացահայտում դարձնել: Դպրոցական յուրաքանչյուր օր, յուրաքանչյուր դաս պետք է մանկավարժի կողմից նվեր լինի երեխաներին:


    ԹԱՎԱԴՅԱՆ ՔՐԻՍՏԻՆԵ

     

    Աշակերտի գիտելիքներին մի փոքր կայծ տալու համար ուսուցիչը իր մեջ պետք է լույսի մի ամբողջ ծով կուտակի:
    Վ. Սուխոմլինսկի

     

    Ավարտելով Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի "Տարրական կրթության մանկավարժություն և մեթոդիկա" ֆակուլտետը` դպրոցում աշխատում եմ 2004թ-ից:

    Կրթությունը անհատի, հասարակության և պետության շահերից բխող ուսուցման և դաստիարակության միասնական գործընթաց է, որը նպատակաուղղված է հայ ժողովրդի և մարդկության հոգևոր ժառանգությունը, գիտելիքներն ու փորձը յուրացնելուն, պահպանելուն, հարստացնելուն ու սերունդներին փոխանցելուն:
    Հասարակության գլխավոր նպատակը երեխաների մտավոր, հոգևոր, ֆիզիկական և սոցիալական ունակությունների համակողմանի և ներդաշնակ զարգացումն է, նրանց պատշաճ վարքի և վարվելակերպի ձևավորումը:
    Եվ այսպես, վաղվա հուսալի ապագան ուսուցչի օգնությամբ պիտի կառուցվի, նոր սերնդին կրթելու վեհ պարտականությունը ուսուցչի օգնությամբ պիտի իրագործվի:
    Որպես կրտսեր դպրոցի ուսուցիչ, ունենալով հումանիստական սկզբունքներից բխող բարձր համոզմունքներ, ձգտում եմ ունենալ համերաշխ, կարգապահ և բանիմաց դասարան: Ես ձգտում եմ յուրաքանչյուր փոքրիկից անհատ կերտել, քանի որ անհատին եմ որպես մարդկանց երջանկության համար պայքարող ժամանակակից մարտիկ ընդունում:
    Օրեցօր, տարեցտարի կազմավորվում, հղկվում են մանուկներին գրաճանաչ դարձնելու հնարներն ու միջոցները, կատարելագործվում և առավել աշակերտակենտրոն է դառնում ուսուցման մեթոդիկան, սակայն որքան էլ զինված, քաջատեղյակ լինի ժամանակակից մանկավարժը, կարևորը նրանից ու միայն նրանից է կախված առավել մեծ հոգի ու բարություն երեխաների հետ հաղորդակցվելիս, մեծ հավատ նրանց ուժերի նկատմամբ:
    Մանկավարժական փիլիսոփայություն
    Օգոստոսի վերջին օրերին մինչև ուշ գիշեր աշխատասեղանիս մոտ եմ: Խորհում եմ, պլանավորում, ամփոփում, իմ մանկավարժական վերափոխման ուրվագծեր տանում: Ես ուզում եմ երեխաներիս հետ աճել ու զարգանալ: Եվ ինձ թվում է, որ ես ավելի լավ վիճակում եմ, քան նրանք: Նրանք` իմ "վեց տարեկանները", մեկ ուսուցիչ կունենան, իսկ ես… Նրանք բոլորն իմ ամենահամառ ուսուցիչները կդառնան:
    Ես նրանց կարդալ ու գրել, հաշվել ու բազմապատկել, նկարել ու երգել կսովորեցնեմ: Իսկ նրանք բարձրորակ մանկավարժական կրթություն կտան ինձ: Միայն թե մարդ պետք է իրեն սովորող և դաստիարակվող զգա, որպեսզի ավելի լավ իմանա իր սաներից, թե ինչպիսի մանկավարժ է հարկավոր նրանց: Եվ գրասեղանիս մոտ նստած` ես թղթին եմ հանձնում իմ պատգամը:
    Ձգտելով հասու լինել մանկան հոգուն, մանկավարժական վարպետությանը և մանկավարժություն կոչվող գիտության գաղտնիքներին ես յուրաքանչյուր երեխայի մեջ տեսնելու եմ ուսուցչիս և դաստիարակիս:
    Արդեն տասը տարի անդադրում ստուգում եմ սույն պատգամի օգտակարությունը:
    Իսկ ինչպիսի±ն են նրանք, իմ փոքրիկ ուսուցիչները: Անձնական գործերից հանում եմ երեխաների լուսանկարները, շարում աշխատասեղանիս վրա: Ահա իմ դասարանը: Ականջներիս մեջ երեխաների զրնգուն ձայներ են, նրանց ծիծաղը: Ի±նչ է դա: Մանկական աղմու±կ: Պատշաճ չէ, դա աղմուկ անվանել: Չէ որ մենք չենք ասում թռչուններն աղմկում են, աղաղակում: Դպրոցը բռնած մանկական այդ յուրահատուկ աղմուկը բնորոշելու համար միտքս եկող բոլոր բառերի մեջ առավել հարմար է "ժրիամուլի" բառը, որը թռչունների և երեխաների ուրախ աղմուկ է նշանակում: Ում դուր է գալիս մանկական ժրիամուլին, նա մանկավարժական գործունեության հակում ունի, իսկ ով արդեն տարվել է դրանով, նա գտել է իր մասնագիտական երջանկությունը:
    Սեպտեմբերի 1 … և ես հպարտ եմ: Ես ինձ ներշնչում եմ, որ 21-րդ դարի մանկավարժը մի մարդ է, որը երեխաների մոտ է եկել, որպեսզի խանդավառի նրանց վաղվա օրվա երազանքով, այսօրվա ուրախության մեջ նրանց վաղվա կյանքի լուսավոր, վճիտ, ուրախ առվակ բացի:
    Ամեն անգամ երեխաներից բաժանվելիս, իմաստավորվել եմ ապրածս օրվա իրադարձությունները և իմ պատկերացման մեջ գալիք օրը կերտել: Խորասուզվելով տետրերի և նկարների կույտի մեջ, ես վարժություններ ու առաջադրանքներ եմ կազմել ամենափոքրիկ դպրոցականների համար, մտքումս նրանց հետ շփման ամենահնարավոր տեսարաններ խաղացել, մանկավարժական օրվա ծրագիր պատրաստել: Վեց տարեկան փոքրիկին ես դժվարանում եմ նույնիսկ աշակերտ անվանել, ես նրան առաջին հերթին ընկալում եմ որպես աճող մարդ, անհատ, ուստի և շատ եմ կարևորում իմ աշխատանքում անհատական մոտեցումը:
    Երեխաներին պետք է սիրել ամբողջ սրտով և նրանց այդպես սիրելու համար պետք է նրանցից սովորել, ինչպես հարկն է դրսևորել այդ սերը: Դպրոցի յուրաքանչյուր օր, յուրաքանչյուր դաս պետք է մանկավարժի կողմից նվեր լինի երեխաներին: Մանկավարժի հետ յուրաքանչյուր հանդիպում պետք է երեխային ուրախություն և լավատեսություն ներշնչի:

          

    ԹԱԴԵՎՈՍՅԱՆ ԱՐԵՎԻԿ

     

     

    Պայքարի՛ր երազանքներիդ համար, և նրանք կպայքարեն ձեզ համար:
    Պաուլո Կոելիո



    Ծնվել եմ 1988 թվականին Երևանում: Ունեմ բարձրագույն մասնագիտական կրթություն: Ա.Չեխովի անվան № 55 դպրոցում աշխատում եմ 2011 թվականից:
    Դպրոցը յուրաքանչյուրիս կյանքում գիտակցված կամ գուցե չգիտակցված, բայց անգնահատելի դեր ունի: Այն մեր՝ որպես անհատների կայացման թե՛ վկան է և թե՛ գործուն մասնակիցը: Լինելով այս դպրոցի շրջանավարտ և հպարտությամբ կրելով «չեխովական» անունը, գիտակցելով իմ ուսուցիչների մեծ ավանդը՝ ուզում եմ աշակերտներիս նվիրել իմ սերն ու բարեկամությունը, նրանց առջև բացել իմացության անծայր ու գայթակղիչ աշխարհը և ամեն առավոտ տեսնել օրեցօր մեծացող ու երեխաների՝ դպրոց գալու հաճույքից վառվող աչքերը, լսել նրանց զրնգուն ձայները:
    Ես սիրում եմ իմ աշխատանքը, սիրում եմ իմ աշակերտներին: Սիրում եմ, երբ դասարանում տիրում է փոխադարձ սեր, վստահություն ու անկեղծություն: Հասկանում եմ, որ մեծ պատիվ է առաջին ուսուցչուհին լինելը՝ մարդ, որը պիտի օրինակ դառնա երեխայի համար և ամենօրյա աշխատանքով արդարացնի փոքրիկի մեծ հույսերը:
    Կարծում եմ՝ հաջողության հասնելու համար պետք է հայտնաբերել յուրաքանչյուր երեխայի հետաքրքրությունների շրջանակը և ուղղորդել նրան՝ զարգանալու այդ ուղղությամբ, նրա մեջ զարգացնել սեր ու հետաքրքրություն գրքերի և գիտելիքների այլ աղբյուրների նկատմամբ, ընդունել և խրախուսել այն բոլոր անկատար գաղափարներն ու մտահղացումները, որ ծնվում են երեխայի մեջ: Համոզված եմ, որ նոր գիտելիքի «բացահայտումը» հաճույք պիտի լինի իմ աշակերտի համար, դառնա իր ուժերի հանդեպ նրա վստահության ճանապարհի ևս մեկ հատվածը: Հարկավոր է օգնել երեխային՝ մեծանալու որպես անհատականություն, այնպիսին, որի գաղափարները զգացմունքներ առաջացնեն, իսկ զգացմունքները՝ գաղափարներ:


    Եթե ցանկանում եք կյանքում հասնել հաջողության,
    դարձրե՛ք համառությունը ձեզ լավագույն ընկեր,
    փորձը՝ իմաստուն խորհրդական, զգուշությունը՝ ավագ
    եղբայր, իսկ հույսը՝ հրեշտակ-պահապան:
    Ջոզեֆ Ադդիսոն

     

    ЭЛОЯН НАНА

     

    Вся гордость учителя в учениках, в росте посеянных им семян.
    Д. И. Менделеев

     

     

    В 1991 году окончила Ереванский педагогический институт имени Х.Абовяна.
    С 1992-го года работаю в школе 55 имени А.П.Чехова педагогом русского языка и литературы в начальных классах.
    Люблю школу. Особенно люблю малышей,ведь они такие доверчивые, чистые ,открытые ко всему новому ,интересному.А моя задача заключается в том, чтобы вызвать у учеников интерес и любовь к учебе. Вчерашние первоклассники,которые не умели писать и читать,уходят от тебя грамотными, умеющими рассуждать, высказывать свое мнение,познавшими всю красоту родного языка ,полюбившими его всей душой. Передавая моих повзрослевших учеников другому учителю, я не расстаюсь с ними никогда, каждый из них продолжает  жить в моём сердце, в воспоминаниях!Они становятся частичкой моей жизни. Учитель начальных классов должен знать, что для малышей очень важно, чтобы уроки были интересными, динамичными, чтобы малыш не уставал на уроке, не скучал, а, уходя с урока, с нетерпением ждал бы новой встречи с учителем. Поэтому очень люблю театрализованные уроки, потому что наши малыши, конечно же, артисты с неограниченной фантазией и большим желанием проявить себя. Приятно осознавать, что все праздники, утренники и мероприятия, которые были придуманы мной в соавторстве с моими учениками, нашли одобрение, любовь и поддержку у нашего зрителя. Процесс их постановки насыщен творческими поисками, в которых участвовали и сами дети.И потом они  часто вспоминают праздники, которые были придуманы для них в начальной школе.

    КАЛТАКЯН  ДИАНА

     

    Чтобы быть хорошим преподавателем, нужно любить то, что преподаешь, и любить тех, кому преподаешь.
    Василий Ключевский

     

     Я родилась в 1981г. в г. Ереване.
    В 1998 г. с отличием окончила школу  N 12 им. В. Амбарцумяна.
    В 1998 г. поступила в Ереванский Государственный институт иностранных языков им. В. Брюсова на русско – английский факультет, который окончила в 2003 г.
    По окончании института работала в колледже «Старлет» учителем русского и английского языков.
    С 2008 г. работаю в школе им . А. П. Чехова учителем русского языка.
    Люблю общаться с детьми, стремлюсь дружить с ними, раскрывать их индивидуальные способности.
    Ребенок должен осознaвать , что учителю важно и интересно знать все о нем.
    Развивать у детей любознательность , радоваться десяткам самых разнообразных вопросов: где, откуда, почему? Вместе с ними искать на них ответы. Поощрять и воодушевлять их, дарить им уверенность в собственных силах. Радоваться вместе их успехам.
    Шестилетки составляют особую категорию детей. В работе с первоклассниками нельзя  механически применять обычную медотику работы.
    Воспитание и наставления начинаются с самых первых лет существования и продолжаются до конца жизни. Воспитание- дело трудное, и улучшение его условий- одна из священных обязанностей педагога.
    Каждый ребенок, идущий в школу, создает в своем воображении образ учителя,  а именно: доброго, отзывчивого, чуткого, справедливого. Это и является девизом каждого учителя.
    И если я стремлюсь проявить свою действительную любовь к детям, то обязана делать это в наилучших формах. Надо видеть себя в детях, чтобы помочь им стать взрослыми, надо жить жизнью детей, чтобы быть гуманным педагогом.