ՄԵՐ ՇՆՈՐՀԱԼԻՆԵՐԸ
    1 2 3 4 5 6
    Անի Մովսիսյան
     

    Ես Անի Մովսեսյանն եմ: Սովորում եմ Ա.Պ. Չեխովի անվան դպրոցում: Շատ եմ սիրում նկարել: Արդեն 2 տարի է հաճախում եմ Հ. Իգիթյանի անվան ազգային գեղագիտական կենտրոն: Իմ նկարները մասնակցել են ցուցահանդեսին: Այժմ պատրաստում ենք տիկնիկներ նոյեմբերին կայանալիք ցուցահանդեսին ներկայացնելու համար:

    Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

    Get Adobe Flash player

    Саргсян Сергей

     

    С 19.01.13  по 27.01.13 прошел  полуфинал  по шахматам  среди  юношей   г.Ереван  до 10 лет.
    Из 84 ребят лишь 10 юношей вышли в  финал, в том  числе и   ученик нашей школы Саргсян  Сергей. Финал пройдет в феврале . А 27.01.13 набрав 7  очков  из  9   он    получил  I  разряд по шахматам.
    Новости,фотографии и результаты можно посмотреть на сайтах:

     

     

    Մարիա Ղուկասյան

     

    Ես Մարիա Ղուկասյանն եմ: Սովորում եմ Ա. Պ. Չեխովի անվան N55 դպրոցում: Մանուկ հասակից սիրում եմ նկարել: Հաճախում եմ Սևադայի նկարչական ստուդիա: 2010 թվականին արժանացել եմ գովասանագրի ՀՀ նկարիչների միության կողմից: Բացի միջնակարգ դպրոցից հաճախում եմ Սարգիս Ասլամազյանի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրի բաժինը: Հանդես եմ եկել մի շարք դպրոցական համերգներում: Սպորտաձևերից նախընտրում եմ լողը: Ազատ ժամանակ սիրում եմ գրել հումորային փոքր պատմություններ, երգել, հորինել երաժշտություն:

     

    Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

    Get Adobe Flash player

    Արթուր Հակոբյան

     

    Արթուր Հակոբյանը ծնվել է 2005թվականի նոյեմբերի 15-ին: Սովորում է Ա.Պ. Չեխովի անվան թիվ 55 դպրոցում:
    2009 թ-ին ընդունվել է "Մատադոր" պարային համույթ (պարուսույց Գ.Մարկոսյան):
    2010-2013թ մասնակցել է սպորտային պարերի  Հայաստանի  բաց առաջնությունների` գրավելով առաջին պատվավոր տեղը:
    2010թ-ի  նոյեմբերին մասնակցելով  "Հեբե" պարային ստուդիայի կազմակերպած մրցումներին` արժանացել է առաջին մրցանակին:
    2011թ-ի նոյեմբերին  մասնակցել է Հովսեփ Շամամյանի մրցաշարին և H0 մանկական կարգում գրավել առաջին տեղը:
    2012թ-ի մայիսին  մասնակցել է  սպորտային պարերի Վրաստանի  բաց առաջնությանը` գրավելով 3-րդ տեղը`շահելով հանդիսատեսի համակրանք մրցանակը:
    2012թ-ի հունիսին մասնակցել է Բաթումիի կազմակերպած սպորտային պարերի միջազգային առաջնությանը`արժանանալով առաջին մրցանակին:
    2013թ-ի հունիսին արժանացել է  սպորտային պարերի Հայաստանի բաց առաջնությունում H1 կարգում Լատինոամերիկյան և Եվրոպական պարաձևում 3-րդ տեղին:

     

    Գասպարյան Կարինե

     

    Կարինեն 3 տարեկանից հաճախել է Գեղագիտության ազգային կենտրոնի ստդիա-քոլեջ: 2010 թ.-ից մասնակցել է մի շարք խմբային և թեմատիկ ցուցահնդեսների, ստացել է պատվոգրեր. ՙՃապոնիան հայ երեխաների աչքերով՚, ՙՄայրության տոնին նվիրված բարեգործական ցուցահանդես-վաճառքին՚, ՙՍուրբ Սարգսի տոնին նվիված ցուցահանդեսին՚, ՙՀամահայկական մանկապատանեկան նկարչական մրցույթ-փառատոնին՚, ՙԶատիկի ձվի նկարազարդման մրցույթին՚: 2010 – 2013 թթ.-ը մասնակցել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայիª “Ալբերտ և Թովէ Բոյաջյան” ցուցասրահում երեխաների պշտպանության միջազգային օրվան նվիրված ցուցահանդեսներին:
    2011 թ.-ինª ՙԳեղագիտության ազգային կենտրոն՚-ի ցուցասրահում ներկայացված խմբակային ախատանքը հետագայում ցուցադրվել է Լոնդոնում կայացած օլիմպիական խաղերի բացմանը: Մասնակցել է Հենրիկ Իգիթյանի 80 ամյանկին նվիրված ցուցահանդեսինª ներկայացված աշխատանքը տպագրվել էª “Մոլորակը ստեղծողը” ալբոմում:
    Այժմ հաճախում է ՙԳասպարյան-արտ ստուդիա՚ մանկական արվեստի զարգացման կենտրոն:

    Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

    Get Adobe Flash player

     

     

    Ալեսյա Ժիլինա

     

    Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

    Get Adobe Flash player


     

     

    Պողոսովա Ջուլետտա

     

    Պողոսովա Ջուլետտան իր կրտսեր եղբոր և քույրիկի հետ, որոնք սովորում են մեր դպրոցում, նկարահանվել են ռուսական "Տունը սրտում" ֆիլմում, որը շուտով կտեսնենք էկրանին:

    Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

    Get Adobe Flash player

     

     

    Գրիգորյան Արփինե

     

    2013 թվի Հայաստանի պատանիների շախմատի առաջնությունում Գրիգորյան Արփինեն նվաճեց չեմպիոնուհու կոչումը, իսկ Դավթյան Արթուրը դարձավ փոխչեմպիոն: Նրանք իրավունք ստացան մասնակցելու Եվրոպայի և աշխարհի պատանիների շախմատի առաջնություններին:

    Գոռ Հարությունյան

     

    Ես Գոռ Հարությունյանն եմ: Սովորում եմ Երևանի Չեխովի անվան թիվ 55 դպրոցում: 3 տարի հաճախում եմ "Բարեկամություն" պարի համույթը: Պարոնյանի անվան թատրոնում մասնակցում եմ ամենամյա հաշվետու համերգին:
    2011 թվականից մինչ այսօր զբաղվում եմ Ավանդական Կարատե-Դո մարտաձևով: 19.04.2013թ. մասնակցել եմ քննությանը` ստացել 8 քյու դեղին գոտու դիպլոմ:  Անհատական կատա մրցաձևում 2004-5 տարիքային խմբում զբաղեցրել եմ I տեղը:

     

     

    Միքայել Աղաջանյան

     

    Ես Միքայել Աղաջանյան եմ: Չորս տարի է սովորում եմ նաեւ Սայաթ- Նովայի անվան երաժշտական դպրոցում` ջութակի բաժնում:
    Ջութակի նկատմամբ մեծ սեր  եմ ունեցել դեռ վաղ տարիքից, երբ ձեռքս եմ վերցրել հայրիկիս ջութակն ու ժամերով խաղացել նրանով:
    2011թ. մասնակցել եմ Ռուսաստանի Դաշնության  "Նոր անուններ"  փառատոնին  եւ ստացել եմ դիպլոմ` փառատոնի  նախագահ, հանրահայտ դաշնակահար  Դենիս Մացուեւի ստորագրությամբ, նաեւ նշանակել են կրթաթոշակ:
    2013թ. ապրիլի 14-ին մասնակցել եմ "Վերածնունդ" հինգերորդ միջազգային մրցույթ-փառատոնին եւ  "Լարային գործիքներ"  անվանակարգում  հաղթող եմ ճանաչվել:

     

     

     

    Գուրգեն Ալեքսանյան
     

    Գուրգեն Ալեքսանյանը հունվարի 18-ից մասնակցել է Ծաղկաձորում անցկացվող մարզումներին և հունվարի 24-ին տեղի ունեցած հունահռոմեական ոճի ըմբշամարտի ընկերական մրցաշարում հանդես գալով29 կգ. քաշային կարգում` գրավել է I տեղ և արժանացել պատվոգրի:

     

     

    Արշակ Պետրոսյան

     

    Արշակ Պետրոսյանը  2005թվականից պարում է "Էլենը և երեխաները" պարային խմբում: Բազմիցս արժանացել է մրցանակների և պատվոգրերի: 2011-2012  թվականներին սպորտային պարերի՝ Հայաստանի բաց առաջնությունում գրավել է II և III տեղերը:

     

     

    Էլինա Չոլախյան

     

    Էլինան ծնվել է 2003թ-ի սեպտեմբերի 15-ին:
    2009-ին ընդունվել է Ա. Չեխովի անվան թիվ 55 դպրոց: Այժմ սովորում է 55 դասարանում: Դպրոցում ցուցաբերում է գերազանց առաջադիմություն: Միաժամանակ սովորում է նաև ՛՛Սայաթ–Նովա՛՛ երաժշտական դպրոցի 5-րդ դասարանում՝ դաշնամուրի բաժնում և վոկալ բաժնի 2-րդ դասարանում՝ նույնպես գերազանց առաջադիմությամբ: Փոքրիկ լինելով Էլինան արդեն հասցրել է մի քանի մրցույթներում զբաղեցնել 1-ին պատվավոր տեղերը: Հաղթող է ճանաչվել <<Աստղիկ-3>> երգի մրցույթում, Գյումրիի <<Վերածնունդ>>միջազգային մրցույթ-փառատոնի 1-ին դափնեկիր է (ջազային էստրադային երգեցողություն), ստացել է ոսկե մեդալ: Ունեցել է մենահամերգ ՛՛Սայաթ–Նովա՛՛ երաժշտական դպրոցում: <<Վերածնունդ>>մրցույթ-փառատոնի (դաշնամուր) IV-րդ կարգի դափնեկիր է, ստացել է բրոնզե մեդալ և ժյուրիի համակրանք: 2013թ-ին <<Նոր Ալիք>> միջազգային մրցույթին նույնպես պատիվ է ընձեռնվել Էլինային ներկայացնել Հայաստանը Արտեկում: Էլինան ավարտել է Երգի պետական թատրոնին կից մանկապատանեկան քոլեջը, երգել է  ՛՛Արևիկ՛՛ անսամբլում և այժմ հաճախում է <<Աստղիկներ>> երգի ստուդիա:
    Էլինան նաև ստեղծագործում է՝ գրում է երգեր և կատարում: Բնավորությամբ համեստ է, ընկերասեր և ջանասեր:

     

     

     

    Դերձակյան Դավիթ


    Սովորում է Ա. Չեխովի անվան թիվ 55 դպրոցում: Դպրոցին զուգահեռ հաճախում է "Իգիթյանի անվան գեղագիտական նկարչական"  դպրոց:
    Դավիթը բազմաթիվ աշխատանքներ ունի, որոնցից ներկայացրած երկու նկարները    արժանացել  են մրցանակների:
    1. Առաջին աշխատանքը`  Տաթևի վանքում շվեցարացիների կողմից արժանացել է  մրցանակի "Փրկենք ճոպանուղին" խորագրով:   
    2. Երկրորդ աշխատանքը` Ա. Միխալկովի բանաստեղծությունների թեմայով "Дядя     Степа миллиционер", Մոսկվայում կազմակերպված ցուցահանդեսում մրցանակ է շահել:
    Դերձակյան Դավիթը այժմ էլ շարունակում է հաճախել "Իգիթյանի անվան   գեղագիտական" դպրոց:

     

     

    Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

    Get Adobe Flash player

          


    Գրիշա Արամյան

     

    Ծնվել է 2003թ. Հուլիսի 16-ին: Սովորում է Ա.Պ. Չեխովի անվ. թիվ 55 դպրոցում:
    5 տարեկանից հաճախել է  Էջմիածին  քաղաքի Մ.Եկմալյանի անվան թիվ 1 երաժշտական դպրոց ուսուցչուհի՝ տկն. Փ. Մելիքյանի դասարանում:
    26.05.2009 թ. մասնակցում է  ք. Արմավիրում կայացած Հ.Հ. Կրթության եւ  Գիտության Նախարարության մարզային IV մրցույթ-փառատոնին եւ ստանում պատվոգիր Տն՝ Ե.Գ.Խաչատուրյան:
    27.04.2010 թ. մասնակցում է  ք.Երեւանում կայացած Հ.Հ. Մշակույթի նախարարության  Հայաստանի կոմպոզիտորների  եւ  երաժշտագետնէրի միության   Ա. Գաբրիելյանի  եւ   Ս. Ալամազյանի անվ. Պատանի ջութակահարների հանրապետական 8-րդ մրցույթին եւ ստանում պատվոգիր ժյուրիի նախագահ՝ Է. Թադեւոսյան:
    23.04.2012թ. մասնակցում է  ք.Փարիզում կայացած« Flame մրցույթին: Ելույթ ունենալով A կարգի 1-ին խմբի հետ արժանանում 2-րդ մրցանակի: ժյուրիի նախագահ՝ Pierre Doury:

     

     

    Ասատրյան Իռեն
     

    Ես Ասատրյան Իռենն եմ: Սիրում եմ իմ դպրոցն ու իմ ընկերներին: Շատ եմ սիրում պարել: Պարում եմ "Փոքրիկ Նանեներ" անսամբլի դասական խմբում: "Փոքրիկ Նանեներ" անսամբլը մասնակցել է հանրապետական և միջազգային մրցույթների` Գերմանիայում, Ռուսաստանում, Ավստրիայում, Հունգարիայում, Սլովակիայում, որտեղից միշտ վերադարձել է առաջին և "Գրան Պրի" մրցանակներով:
    Հաճախում եմ նաև դաշնամուրային դասընթացների: 03.03.2012 թ. տեղի ունեցավ իմ դաշնամուրային մենահամերգը "Նարեկացի" արվեստի միությունում, որտեղ կատարեցի մի շարք ստեղծագործություններ:

     

     

    Անի Հովսեփյան

     

    Ես  Անի Հովսեփյանն  եմ, ութ տարեկան: Սովորում եմ Ա. Չեխովի անվան թիվ 55 դպրոցում (դասվար` Ա. Պետրոսյան): Շատ եմ սիրում իմ դպրոցը, իմ ուսուցիչներին ու իմ ընկերներին: Դեռ փոքրուց  շատ եմ սիրել մասնակցել միջոցառումների, մրցույթների ու նկարահանումների: Հաճախել եմ "Արևիկ", "Աստղիկներ" համույթները`երգել տարբեր բեմերից: Այժմ հաճախում եմ Մ. Միրզոյանի անվան երաժշտական դպրոցի կիթարի բաժին: Սիրում եմ նվագել կիթար և մասնակցել եմ մի շարք համերգների:
    Այս տարի մասնակցեցի  "Կենգուրու 2012"  միջազգային մաթեմատիկական մրցույթին և արժանացա լավագույն մասնակից  մրցանակին: Հուսով եմ, որ դեռ շատ մրցույթների կմասնակցեմ` հաղթելու ակնկալիքով, որովհետև բնույթով աշխատասեր եմ և նպատակասլաց:

     

     

    Խաչատուր Մկրտումյան
     

    Խաչատուրը սովորում  է 6-րդ     դասարանում: 2008  թ-ի հոկտեմբեր ամսից զբաղվում է Ձյոնսինմոն-սյորինյու Կարատե դո մարզաձևով և մինչ օրս ունի ութ հաղթանակ: 2010  թ-ին Էստոնիայում կայանալիք Եվրոպայի առաջնությունում, վեցից  յոթ տարեկան 25 կգ քաշայինների կարգում, հաղթելով իր ադրբեջանցի մրցակցին` գրավում է  3 -րդ պատվավոր մրցանակը:  2011 թ-ի ապրիլի 2 -ին Էստոնիայում թիմային կումիտե մրցաձևով զբաղեցնում է   3 -րդ տեղ, թիմային կատա մրցաձևով`2 -րդ տեղ: 2011 թ-ի մայիսի  15 -ին Գյումրիում,  ՇՄԿԴԱԱ-ի բաց առաջնությունում արժանացավ արծաթե մեդալի` գրավելով  2 -րդ տեղը:   

     

     

    Գևորգյան Արթուր

     

    2011 թվականի  դեկտեմբերի 11-ին տեղի ունեցավ   ՇԻՆԿԻՈԿՈՒՇԻՆԿԱՅ  կարատեի Հայաստանի Բաց առաջնությունը: Գևորգյան Արթուրը, մասնակցելով Հայաստանի Բաց առաջնությանը, գրավեց պատվավոր երրորդ տեղը:
    Հայաստանի ՇԻՆԿԻՈԿՈՒՇԻՆԿԱՅ  ԿԱՐԱՏԵԻ ՖԵԴԵՐԱՑԻԱՆ պարգևատրեց Գևորգյան Արթուրին   բրոնզե մեդալով և  պատվոգրով:

     

     

    Ինչպես բոլոր երեխաները, այնպես էլ Սամվելը ունի երազանքները` կապված ապագայի հետ: Նա երազում է դառնալ հայ ազգի գրոսմայստերներից մեկը, լինել հայտնի աշխարհով մեկ: Սրանք հեռու ապագային վերաբերող երազներ, բայց շատ իրական պատկերն այն ամենի, որն այսօր ձևավորվել է նա:  Չնայած իր վաղ հասակի` նա արդեն տարբերվում է իր հասկակիցներից`իր հետաքրքիր մտածելակերպով, իր հասուն աշխարհայացքով: Այդ են վկայում իր փոքրիկ հասակում ձեռք բերած հաջողությունները: Մեկ տարվա ընթացքում միանգամից լրացրեց III, II, և I շախմատային որակավորման կարգերը: Վերջերս էլ Երևանի պատանիների կիսաեզրափակչի: հաղթղ  ճանաչվեց: Եղրափակչում էլ ` 25 լավագույնների ցուցակում էր: Հիմա Սամվելը ջանասիրաբար պատրաստվում է Հայստանի պատանիների կիսաեզրափակչին:

     

     

     

    Հակոբյան Անժելա

     

    Անժելան 2005թ.-ից հաճախում  է  Սոֆի  Դևոյանի Հոգու և պարի թատրոն։
    Այս տարիների ընթացքում աղջիկը հանդես է եկել տարբեր բեմերում, պարել տարբեր ժողովուրդների պարեր։
    Անժելան  սիրով է ներկայացնում իր ազգային պարը և խոստովանում, որ իրեն լիարժեք հայուհի զգալու համար պիտի հաճախի երգի և կատարի ազգային երգեր։

     

     

    Սեդա Տոնոյան

     

    Սեդա Տոնոյանը երգել է Արմեն Դիվանյանի "Արևներ" մանկապատանեկան անսամբլում, մասնակցել  հեռուստատեսային հիթշքերթին և ստացել պատվոգիր "Արևի ժպիտը" երգի հաղթանակելու առթիվ։
    Ներկա պահին հաճախում է "Ծիածան" երգի խմբակ, նկարահանվել երկու երգերի տեսահոլովակներում։ Սիրում է նկարել, երազում է դառնալ երգչուհի և ոճաբան։

     

     

     

     

     

     

     

     

     

     

     

    Սեդա Բաբախանյանս

     

    Ես` Սեդա Բաբախանյանս, ծնվել եմ 2001թ.-ի նոյեմբերի 1-ին Երևանում: Սովորում եմ Երևանի Ա. Չեխովի անվ, N 55 դպրոցում: Հաճախում եմ նաև Սայաթ-Նովայի անվ. երաժշտական դպրոց, 7-րդ դասարան, դաշնամուրի բաժին: Շատ եմ սիրում նվագել: Բազմիցս նվագել եմ դպրոցում անցկացվելիք համերգներին: 2011թ.-ի հունիսին մասնակցել եմ Ա. Բաբաջանյանի անվան պատանի և երիտասարդ դաշնակահարների միջազգային մրցույթ-փառատոնին և արժանացել դիպլոմի:

     

     

    Татевик Тер-Оганесян

     

    Я, Татевик Тер-Оганесян, учусь в школе №55 имени А.П.Чехова. Второй год подряд я участвую в Международном конкурсе «Русский медвежонок – языкознание для всех». В 2010 году я получила Диплом за лучшие результаты в конкурсе и благодарность от образовательного фонда «Айб» и Представительства Россотрудничества при посольстве Российской Федерации в Армении. В 2011 году за отличное знание русского языка я получила специальный приз и сертификат.
    Хочу поблагодарить за знания, полученные в школе, свою учительницу русского языка Егиазарян Жанну Вараздатовну.

     

     

    Манэ Григорян

     

    Я, Манэ Григорян, учусь в школе No.55 им.А.П.Чехова. Очень люблю рисовать. Посещаю Студию-колледж Эстетического национального центра изобразительного и декоративно-прикладного искусства. Принимала участие в различных конкурсах. За некоторые работы получила грамоты. Также профессионально занимаюсь художественной гимнастикой. Принимала участие в республиканских и международных соревнованиях в США. Хочу достичь больших успехов как в рисовании так и в гимнастике, т.к. “В человеке должно быть все прекрасно: и лицо, и одежда, и душа, и мысли.”  (А.П.Чехов)

     

     

    Մարգո Սարյան

     

    Ես Մարգո Սարյանն եմ :  Սովորում եմ Չեխովի անվան թիվ 55 դպրոցումում: 3 տարի է ինչ մարզվում եմ Երեւանի Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության դպրոցում։
    Մասնակցել եմ ՀՀ սպորտային մարմնամարզության պատանեկան 7 առաջնության, որից 2-ում արժանացել եմ արծաթե, իսկ մյուսներում բրոնզե մեդալի։

    Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

    Get Adobe Flash player

     

     

    Դավթյան Արթուր

     

    Սովորում է Հենրիկ Գասպարյանի անվան շախմատի դպրոցում:
    2010 թվականի մարտի 16-25ը մասնակցել է II-րդ կարգի համար անցկացվող մրցումների և ստացել է III–րդ կարգի շախմատիարի կոչում: Նույն թվականի հունիսի 26-ին մասնակցել է Ջերմուկ–2010 միջազգային մրցաշարին և ստացել է  II-րդ կարգի շախմատիարի կոչում: 2011 թվականի փետրվարի 3-ին մասնակցել է Երևանի պատանիների առաջնությանը, ստացել է I-ին կարգի շախմատիարի կոչում, գրավել է վեցերորդ տեղը և անցել է Հայաստանի առաջնության կիսաեզրափակիչ փուլ, որը տեղի կունենա 05.03.2011թ-ին:  I-III տեղերի հաղթողները կմեկնեն Եվրոպայի շախմատի առաջնությանը:

     

     

     

    Գայանե Սահակյան

     

    Գայանե Սահակյանը ծնվել է 2002 թ. հունվարի 9-ին, ք. Երևանում:
    2008թ. Գայանեն ընդունվում է Ա.Չեխովի անվան միջնակարգ դպրոց (դասղեկ` տկն. Մ.Գևորգյան):
    2009թ. Գայանեն ընդունվում է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան մասնագիտական դպրոցի դաշնամուրային բաժնի 1-ին դասարան (ուսուցչուհի`տկն. Հ.Հակոբյան):
    Ուսման ժամանակ հայտնաբերվեցին արտասովոր երաժշտական ունակությունները, ինչի շնորհիվ պատիվ ընձեռվեց նվագել Ռ.Շումանի «Խիզախ նժույգավար» ստեղծագործությունը Ա.Սպենդիարյանի տուն-թանգարանում, որը նվիրված էր հայ ականավոր կոմպոզիտորի ծննդյան տարեդարձին: Արդեն 13 տարի շարունակ հոկտեմբերի 31-ին հանճարեղ կոմպոզիտորի դաշնամուրով նվագելու իրավունք է ստանում լավագույն առաջին դասարանցին: 2009թ. այդ պատվին արժանացավ Գայանե Սահակյանը:
    Գայանեն ավարտում է ուսման առաջին տարին, մասնակցում մի շարք համերգներին և պատրաստվում միջազգային մրցույթի:

     

    Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

    Get Adobe Flash player

     

     

    Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

    Get Adobe Flash player

     

     

     

     

    Ալլա Զադոյան

     

    Մեր դպրոցի աշակերտուհի Ալլա Զադոյանը՝ համահայկական նկարչական մրցույթ հաղթող Վայրի բնության և մշակությաին արժեքների պահպանման հիմնադրամի կողմից արդեն երրորդ տարին անընդմեջ կազմակերպվեց համահայկական նկարչական մրցույթը: Շուրջ 700 երեխաներ ու երիտասարդներ տեղադրեցին իրենց բնապահպանական թեմաներով նկարները հիմնադրամի կողմից հատուկ այս նախագծի համար բացված www.paintingday.sunchild.org կայքէջում: Դեկտեմբերի 15-ին, ժամը 17.00-ին Անի հյուրանոցի “Անի” սրահում տեղի ունեցավ Համահայակական նկարչական մրցույթի հանդիսավոր մրցանակաբաշխությունը: Ինտերնետ քվեարկության արդյունքում Ա.Չեխովի դպրոցի 31-րդ դասարանի աշակերտուհի Ալլա Զադոյանը դարձավ համահայկական նկարչական մրցույթ 5-8 տարեկանների խմբի հաղթող եւ մրցույթի գլխավոր աջակից ՎիվաՍել-ՄՏՍ-ի տնօրեն Ռալֆ Յիրիկյանի կողմից պարգեւատրվեց վկայականով ու թվային ֆոտոխցիկով:

    Տիգրան Իվանյան

     

    Ձյունաբեր ամպ

    - Բարև ձյունաբեր ամպ, իմ անունը Տիգրան է։
    - Բարև Տիգրան,ինչու՞ ես ինձ հետ ուզում խոսել։
    - Ես ուզում եմ ասել, որ երբ ձնագնդի եմ ուզում խաղալ, դու արի, բայց երբ չեմ ուզում խաղալ՝ մի արի։
    - Պայմանավորվեցինք, ընկերս։

     

    Գարունը մեր բակ է մտել

    Երբ մեր բակի այգում տեսա մանուշակ, հասկացա, որ գարուն է եկել։
    - Քնքուշ մանուշակ, այդ ինչպե՞ս քո նուրբ ցողունով ճեղքեցիր հողն ու գարուն բերեցիր մեր աշխարհին։
    Խիստ ձմռան ցրտից առաջինը աչիկները բաց արեց ձնծաղիկն ու ժպտաց Մայր Արևին։
    - Բարև, փոքրիկս, ասաց Արևը։
    - Բարև, կարմիր Արև։
    - Ժամանակն է բոլորին արթնացնելու ձմռան խոր քնից։
    - Ես սիրով կկատարեմ քո հրամանը, մայրիկ։

     

     

     

    Տերևը

    Տերևը կանաչ դառնում է դեղին,
    Եվ բախվում է նա ոտքերի առաջ,
    Թափվում է, թափվում թափվում է թափվում,
    Ասես մի ոսկի, ասես մի գոհար

    Քամին է մտնում մերկացող անտառ,
    Եվ ողջ անտառն է տապալում գետնին,
    Եվ ողջ անտառն է հոգոցներ հանում,
    Հոգոցներ հանում ու լալիս է նա։

    Աշնան և գարնան տերևների զրույցը Ի՛նչ գույնզգույն ու սիրուն ես դու, աշ՜նան տերև։ Ի՛նչ լավ է, որ դու դեռ երկա՜ր կապրես դու գարնան տերև։

    Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

    Get Adobe Flash player

     

    Ծաղկած խնձորենին

    Ծաղկած խնձորենու ճյուղերին փռվել էին բողբոջը բողբոջի հետևից։ Բուրումնավետ ծաղիկներն այնքան խիտ էին, որ կարծես վարդագույն ձյուն լիներ նստած ծառին։

    Պարահանդեսի հրավեր

    - Սպիտակա թույր ձնծաղիկ, հրավիրում եմ քեզ ծաղկահանդեսի, որ քնքշանք հաղորդես ամբողջ ծաղկահանդեսին։
    - Գողտրիկ մանուշակ, ուրախ կլինենք Ձեզ տեսնել մեր հրաշալի ծաղկահանդեսում և զգալ ձեր հրաշալի բույրը։

    Փոքրիկ պատուհան դեպի մեծ աշխարհ

    Երբ ես բացում եմ իմ սրտի պատուհանը, տեսնում եմ, որ ամեն ինչ խաղաղ է, որ էլ պատերազմ չկա, որ մարդիկ երջանիկ են, որ ամեն մի օջախ ապրում է խաղաղ։
    Երբ ես բացում եմ իմ պատուհանը, իմ հրաշքների պատուհանը, տեսնում եմ շատ, շատ հեքիաթներ, որոնց ես դեռևս ծանոթ չեմ։ Ես այդ հեքիաներից շատ բան եմ սովորել, որովհետև հեքիաթների հեղինակներն են Մեծն Թումանյանը, Ղազարոս Աղայանը, Խնկո-Ապերը, Մկրտիչ Կորյունը, Հենրիկ Սևանը, Էլեոնորա Մանդալյանը, Լագինը, Պուշկինը, Ալեն Միլենը, Ջաննի Ռոդարին և էլի շատ շատերը։

    Կենդանաբանական այգում

    Ես և սիրում և չեմ սիրում կենդանաբանական այգին։ Սիրում եմ, որովհետև նրամիջոցով ծանոթանում եմ հրաշք բնության կենդանիների հետ՝ փիղ, վագր, առյուծ, արծիվ, արջ, գայլ, աղվես, եղնիկ, ընձուղտ, լուսան...
    Չեմ սիրում, որովհետև նույնիսկ կենդանիների արքա առյուծը խղճահարություն է առաջացնում։

     


    1
    2 3 4 5 6