Գրիգորյան Ռոբերտ

     

    Երեխայի միտքը սահմաններ չի ճանաչում: Այն,  ինչ այսօր յուրաքանչյուր մեծի անհավանական կթվա, կարող է իրական ու շոշափելի լինել երեխայի պատկերացումներում:
    Ռոբերտ Գրիգոյանը ունի իր յուրօրինակ ու ինքնատիպ աշխարհը: Նա գնահատում  է իսկական  ընկերությունը, երազում ապրել փոքրիկ իշխանի մոլորակում, որը թեև շատ փոքր, բայց հետքարքիր է, որովհետև այնտեղ անիրական ոչինչ չկա:

    Ու այս երազային աշխարհում  Ռոբերտը  կարողացել է գտնել իր շատ հասակակիցների համար թեև բարդ, բայց իր համար բացահայտումներով լի թվերի  մոլորակը: Պատահականություններ չեն լինում: Ու հենց այդպես, առանց պատահականության էլ  Ռուբերտի ուշադրությունը գրավեցին  «դիսկրիմինանտ»,  հետո «ածանցյալ» բառերը (պապիկն ու հայրիկն էին զրուցում թեյի սեղանի շուրջ),  և նա  որոշեց , որ հայրիկի նման խելացի է և կարող է լուծել թե՛ մեկը, թե՛ մյուսը:
    Այսօր յոթնամյա տղան իր առջև  նպատակ է դրել՝ դառնալ գիտնական: Ու չնայած նա կարևորում է նաև լեզուների իմացությունը, բայց կարծում է՝ լեզուն մասնագիտություն չէ, և ցանկացած մասնագետ պարտավոր է շատ լեզուներ իմանալ:
    Մենք դեռ կլսենք այս փոքրիկի մասին...

     

     

Счетчик посещений

Счетчик посещаемости и статистика сайта