ՀՀ պատանիների եւ աղջիկների առաջնության եզրափակիչ մրցաշարում չեխովականներն իրենց դրսևորեցին արժանավայել: Մերը դարձան և' առաջին, և' երկրորդ մրցանակային տեղերը:

    Հետաքրքիր բան է հաջողությունը. այն ոչ թե հաջողակներին է թիրախ ընտրում, այլ նրանց, ովքեր գնում են առավելագույնին հասնելու ճանապարհով: Ու կրկին այն մեր դպրոցում է, այս անգամ եկել է ասելու, որ ՀՀ դպրոցականների շախմատի հանրապետական եզրափակիչ փուլի թիմային հաշվարկներում մեր դպրոցականների թիմը առաջինն է: Դավիթ Միրզոյան, Արփինե Գրիգորյան և Արթուր Դավթյան թիմը ՀՀ բացարձակ չեմպիոն է: Իսկ ութերորդցի Արփինե Գրիգորյանը հաղթանակ է տոնել նաև անհատական հաշվարկում` բերելով երկու ոսկե մեդալներ:

    Շատերը կհիանան, ոմանք կզարմանան, իսկ չեխովականների համար սա երկար ու նպատակաուղղված աշխատանքի հերթական հաջողված արդյունքն է:

     

Счетчик посещений

Счетчик посещаемости и статистика сайта