Նամակ հայ զինվորներին

     

     

    Հունվարի  27-ին  2 ”6”  դասարանում բոլորը աշակերտները հուզված ու ոգևորված հայոց բանակի 20- ամյակին նվիրված շնորհավորական նամակներ գրեցին և ուղարկեցին Արցախ` Մարտակերտի զորամասերից մեկում  ծառայող հայ  զինվորներին:


    Ահա մի քանի տող այդ նամակներից.

    Ողջու՛յն  հայոց բանակի հայ զինվորին,
    իմ լավ ավագ ընկեր, հայոց բանակի զինվոր, տոնդ շնորհավոր:
    Դու օր ու գիշեր պաշտպանում  ես մեր սահմանը, մեր հողը, մեր հանգիստը, որ մենք լավ սովորենք ու մեր հայրենիքին արժանի զավակ դառնանք: Շնորհակալ եմ անամպ, կապույտ երկնքի համար, խաղաղ և ուրախ մանկության համար: Ցանկանում եմ լավ ծառայություն և շուտ վերադարձ դեպի տուն:

    …Ես միշտ հանգիստ եմ քնում որովհետև մեր զինվորները սահմանն են հսկում …

    … Ես հպարտանում եմ ձեր մարտունակությամբ, ուժով և քաջությամբ: Ես ցանկանում եմ, որ դուք ծառայեք խաղաղ պայմաններում…

    … Ես երազում եմ մեծանալ ու ձեզ
    պես հայրենիքին ծառայել, քաջ ու անվախ զինվոր լինել…   


    Ձեզ շատ սիրող և ձեզանով հպարտացող
    ապագա զինվորիկներ `  2”6” դասարանի աշակերտներ

     

     

     

     

     

     

Счетчик посещений

Счетчик посещаемости и статистика сайта