Նոյեմբերի 29-ին տեղի է ունեցավ դաս-երեկո` նվիրված քիմիա առարկային և համաշխարհային մեծության գիտնական Դմիտրի Մենդելեևին:

          8-ի "6" դասարանի աշակերտները ներկայացրին երկու հետաքրքաշարժ պատմություն.
    1.  Սագերն ու Հռոմը
     2. Ով է շինարարներից գլխավորը (բեմադրություն):
         Բանաստեղծական ձևաչափով ներկայացվեց Մենդելեևի աղյուսակի պատմությունը և  թե ինչպես մեծ գիտնականի երազը կարգի հրավիրեց բոլոր էլեմենտներին, թե ինչպես նա ապացուցեց իր աղյուսակի իրավացիությունը և, վերջապես, որքան դժվար  են հաստատվում մեծագույն հայտնագործությունները:
    «Տեղեկություններ խորհելու համար»  էջում աշակերտները ներկայացրին հալոգեն-էլեմենտները, որոնք օգտակար են և վնասակար, լայնորեն օգտագործվում են կամ սահմանափակվում կիրառման մեջ` իրենց վտանգավորության պատճառով: Պատմեցին քիմիայի` մինչ այդ անհայտ անհավանական նյութեր ստեղծելու , մարդու աշխատանքն ավելի դյուրին դարձնելու, առողջությունը պահպանելու, հարմարավետություն ստեղծելու (հանքային ջրի, մարմարի կիրառման մասին) հսկայական հնարավորությունների մասին` միաժամանակ չանտեսելով քիմիայի մահացու վտանգը(հեղուկ, բայց նենգ մետաղի մասին):
        "Տնային դեղատուփ"  ենթաէջում ներկայացվեցին ջրածնի պերօքսիդը,  յոդը, անուշադրի  սպիրտը, ասպիրինը, հակաբիոտիկները:
        Դաս-երեկոն ավարտվեց Եֆիմ Եֆիմովսկու  «Հռթիռը և սեզըս»  բանաստեղծությամբ. ".ինչքան  պարզ է այս ամենը, ինչքան բարդ է այս ամենը"

     

     

     

     

     

Счетчик посещений

Счетчик посещаемости и статистика сайта