.

     

     

     

     

    Իմ շա՛տ սիրելի 1"7" դասարան

     

    Այսօր բոլորիս համար շատ կարևոր և հանդիսավոր օր է: Այսօր մենք ամփոփում ենք մեր մեկ տարվա աշխատանքը: Այս մեկ տարում դուք մեծացաք, դարձաք աշակերտներ, դուք սովորեցիք սովորել, ընկերություն անել, սովորեցիք վստահել, օգնել, հանդուրժել միմյանց, սովորեցիք հավատալ ինքներդ ձեզ, ձեր ուժերին և ձգտեցիք դառնալ բոլորից լավը:
    Երեխանե՛ր, ուզում եմ՝ միշտ հիշեք, որ դուք հինավուրց,  տոհմիկ, հերոսական ազգի քաջարի զավակներն եք: Բա՛րձր պահեք այդ կոչումը: Դուք եք մեր վաղվա օրը, դուք եք կառուցելու, շենացնելու մեր երկիրը: Ուրեմն եկեք կյանքում ամեն ինչ անենք շատ լավ. եթե սովորում ենք, սովորենք  շա՛տ լավ, եթե աշխատում ենք, աշխատենք շա՛տ լավ: Մենք միջակություն չենք ընդունում:
    Միշտ եղե՛ք վստահ, բարի, ազնիվ, աշխատասեր, կատարյալ, այսինքն՝ իսկական չեխովական:

     

    Դասվար՝ Ռ. Քարամյան