Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

    .

     

     

     

     

     

     

     

     

     

     

    Հովհաննիսյան Մարինե

     

    Մենք դասարանով գնացել էինք Մատենադարան: Այնտեղ մենք տեսանք ամենամեծ մատյանը, որի անունը Մշո Ճառընտիր էր: Այն կշռում էր 28կգ  և ուներ 660 թերթ: Այդ գիրքը պատրաստելու համար պետք է եղել հորթ: Իսկ ամենափոքր գիրքը կշռում էր 19գրամ:Այն Տոնացույցն էր: Ամենաշատ ձեռագիր մատյանները Մատենադարանին նվիրել է Հարություն Հազարյանը /շուրջ400 մատյան/:
    Մատենադարանի գրքերի գույները այնքան պայծառ են, որ կարծես ոչ թե դարեր առաջ են նկարել, այլ բոլորովին վերջերս:Այդ գռքերը նկառել են որդան կարմիրով, բույսերի արմատներից ստացած ներկերով և այլն: Որդերից ստացել են կարմիրը, իսկ բույսերի արմատներից ստացել են կանաչ գույնը: Մատենադարան բառը կազմված է մատյան /գիրք/ և դարան/պահոց/ բաղադրիչներից:
    Հիանալի անցավ մեր էքսկուրսիան դեպի Մատենադարան:

    Մամիջանյան Անահիտ

     

    Մատենադարան մտնելիս ես շատ տպավորված էի: Այնտեղից ես մեծ հաճույք ստացա:
    Ես տեսա ձեռագիր մատյաններ, որոնք պահվել են և պահվելու են դարեր շարունակ: Ես շատ հետաքրքիր բաներ իմացա. իմացա ամենամեծ և ամենափոքր գրքերի մասին: Մատենադարանում պահվում են հազարավոր գրքեր, որոնցից շուրջ տասնչորս հազարը հայերեն են, իսկ երկու հազար ութ հարյուրը` օտար լեզուներով: Ես չէի պատկերացնում, որ այդքան հետաքրքիր կանցնի մեր էքսկուրսիան:

    Աբրահամյան Արամ

     

    Գիտեմ, որ հանրագիտարանից կամ համացանցից Մատենադարանի մասին տեղեկություններ եք ընթերցում, բաըց պիտի ձեզ հիասթափեցնեմ, ավելի ճիշտ` ուրախացնեմ, որ ես`Արամ Աբրահամյանս այս ամենն ընթերցել ու սովորել եմ ինքս, իսկ ուսուցչուհիս մեզ տարավ Մատրնադարան, ինչն ինձ համար շատ տպավորիչ և ոգևորիչ էր:
    Մայենի լեզվից մենք անցանք «Մատենադարան  դասանյութը: Իմացանք, որ Մատենադարան բառը նշանակում է գրապահոց, և այնտեղ պահվում են շատ հետաքրքիր գրքեր: Իսկ երբ դասարանով այցելեցինք Մատենադարան, սեփական աչքով տեսանք ամենամեծ և ամենափոքր մագաղաթե գրքերը` Մշո Ճառընտիրը և Տոնացույցը, որի մեջ կան բոլոր եկեղեցական տոները:
    Մատենադարանի առջև կանգնած են հայ միջնադարյան գրականության, արվեստի, գիտության գործիչներ Մովսես Խորենացու, Անանիա Շիրակացու, Մխիթար Գոշի, Թորոս Ռոսլինի, Ֆրիկի, Գրիգոր Տաթևացու արձանները: Իսկ ներքևի փոքր հրապարակում Մեսրոպ Մաշտոցի արձանն է`իր աշակերտ Կորյունի հետ:
    Մատենադարանը կոչվում է նաև ձեռագրատուն, որովհետև այնտեղ պահվող գրքերը ձեռագիր են և պատրաստված են մագաղաթից: Մագաղաթը հորթի, գառան կամ ուլի կաշին է: Իմացանք նաև, որ կարողացել են այն օգտագործել երկու անգամ: Գրված և նկարազարդված էջերը մտցրել են հալված մեմի մեջ` պաշտպանելով խոնավությունից:
    Ես հպարտ եմ, որ հաը եմ, և այն ամենը, ինչ տեսա, մեզ է պատկանում` հայերիս: Վստահ եմ, որ այս ամենը մեր հառստությունն է, և մենք այն կպահպանենք ու կհասցնենք դարերից դար:

    Մկրտչյան Էրիկա

     

    Աշնանային մի հիասքանչ օր մենք գնացինք Մատենադարան: Վերջապես տեսանք ամենամեծ և ամենափոքր մագաղաթե գրքերը, որոնք պատրաստված են հորթի և ուլի կաշվից:
    Որոշ գրքեր գերի են ընկել և հասել են տարբեր երկրներ:Բաըց հայերը ընկել են գյուղից գյուղ, տնից տուն, որպեսզի գումար հավաքեն և կարողանան վերադարձնել գրքերը:Որոշ գրքեր ունեն իրենց կենսագրությունը, ինչպես մարդիկ:
    Իմացանք նաև, որ հնում այն մարդիկ, ովքեր զարդարում էին գրքերը, կոչվում էին ծաղկողներ, նրանք օգտագործում էին որդան կարմիր, իմացանք նաև, որ այդ որդերից ստացել են ծիածանի յոթ գույները:
    Ամենաշատ գրքերը Մատենադարանին նվիրել է ամերիկահայ բարերար Հարություն Հազարյանը:

    Շահվերդյան Գրիգոր

     

     Մենք մեր դասարանով գնացինք Մատենադարան: Այն կառուցվել է 1959 թվականին: Այնտեղ շատ հետաքրքիր էր: Ես տեսա աշխարհի ամենամեծ ձեռագիր գիրքը`Մշո Ճառընտիրը, և ամենափոքր գիրքը, որը անձնագրի նկարի չափ է: Կային շատ օտարերկրացիներ, ովքեր նայում և հիանում էին մեր գրքերով:
    Ես իմացա, որ հնում երգերը գրել են ինչ-որ անհասկանալի նշաններով, որոնց գաղտնիքը միայն Կոմիտասն է գուշակել, սակայն ոչ ոքի չի հասցրել հաղորդել:
    Մատենադարանում կա մոտ 17000 գիրք, բայց ներկայացված են ընդամենը 2 տոկոսը: Դրանց մեջ կան տարբեր լեզուներով գրքեր` պարսկերեն, թուրքերեն և այլն: