Ծառատունկ` ի հիշատակ 1915 թ.-ի Մեծ եղեռնի զոհերի

    Ապրիլի 18-ին 23 դասարանը Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու բակում կատարեց ծառատունկ` ի հիշատակ 1915 թ.-ի Հայոց ցեղասպանության զոհերի: Երեխաները մեծ հպարտությամբ ու գիտակցումով կատարեցին այդ բարի գործը:Նրանք վստահ են, որ իրենք են այս երկրի տերերն ու պահապանները, և այդ բարության ծառի պես իրենք են խոր արմատներ ձգում հայրենի հողում: Գիտեն, որ հզոր ու անհաղթ հայրենիք ունենալու համար պետք է իմանալ սեփական ազգի պատմությունը, ամուր պահել հավատը, լեզուն…

    -Սա այն տնկին է, որը պիտի տնկեր մեկուկես միլիոն հայերից մեկը…

    -Սա այն տնկին է, որի ստվերի տակ պիտի զովանար մեկուկես միլիոն հայերից մեկը…

    Թո՜ղ զորանան մեր տնկիները և ապրեն դարեր ու պատմեն իմ ազգի պատմությունը:

    Մենք պետք է հիշենք, քանի որ մոռացումը երկրորդ մահ է:

    ՀԻՇԵ՜ՆՔ, ՊԱՀԱՆՋԵ՜ՆՔ, ՀԱՍՆԵ՜ՆՔ ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ

    ՈՒ ՔԱՅԼԵՆՔ ԱՌԱՋ ՀԱՎԱՏՈՎ:

     

Счетчик посещений

Счетчик посещаемости и статистика сайта