.

     

     

     

     

     

    Դաս-միջոցառում ` նվիրված Տ հնչյուն-տառին


    Թեման` Տ հնչյուն-տառի  ուսուցում
    Ժամաքանակ` 2   դասաժամ
    Նպատակը  կամ  ուսումնառության  ակնկալվող  արդյունքները`
    ա/ Գիտելիքներ
    .բառը  վանկերի  բաժանելու կարողության  ձևավորում
    .ծանոթացում   տ  հնչյուն-տառին
    .նոր  բառեր և  իմաստներ` տպարան,գործարան,ծառերի  հատում,տնկի
    բ/ Կարողություն  և  հմտություններ
    Աշակերտը  պետք  է  կարողանա`
    .հասկանալով  պատմել   թեմատիկ  նկարը
    .հասկանալով  ընթերցել  բնագիրը
    .սահուն և  արտահայտիչ  արտասանել  աշնան  մասին  բանաստեղծությունը
    գ/ Արժեքային  համակարգ
    Աշակերտը  պետք  է`
    .կարևորի  հնչյուն-տառի  դերը  մարդու  կյանքում
    .կարևորի  ծառի,թղթի,գրքի  դերը  մարդու  կյանքում
    Դասի  ընթացքը
    Խթանման  փուլ
    Դասը  սկսվում ուղերձով
    Իրար  կպած  երկու  տերև
    Մեկը ներքև, մեկը  վերև
    Հյուրերի /Գիտունիկի  և  Ինչուիկի/ և կախարդական  տուփի  օգնությամբ  գտնում  են  Տ տառը ։Նկարների  միջոցով  գուշակում  են  հանելուկները,բառերը  բաժանում  են  վանկերի ։
    Իմաստի  ընկալման փուլ  
    Արտասանում  են  աշնան  մասին  ոտանավորներ և երգով  շնորհավորում  են  միմյանց։
    Բնագրային  աշխատանք`
    .տեքստային  աշխատանք
    Կշռադատման  փուլ
    Աշակերտները  պետք  է`
    .ներկայացնեն  աշունն  իրենց  պատկերացմամբ
    .գուշակեն  հանելուկները։