Պայքարի՛ր երազանքներիդ համար, և նրանք կպայքարեն ձեզ համար:
    Պաուլո Կոելիո



    Ծնվել եմ 1988 թվականին Երևանում: Ունեմ բարձրագույն մասնագիտական կրթություն: Ա.Չեխովի անվան № 55 դպրոցում աշխատում եմ 2011 թվականից:
    Դպրոցը յուրաքանչյուրիս կյանքում գիտակցված կամ գուցե չգիտակցված, բայց անգնահատելի դեր ունի: Այն մեր՝ որպես անհատների կայացման թե՛ վկան է և թե՛ գործուն մասնակիցը: Լինելով այս դպրոցի շրջանավարտ և հպարտությամբ կրելով «չեխովական» անունը, գիտակցելով իմ ուսուցիչների մեծ ավանդը՝ ուզում եմ աշակերտներիս նվիրել իմ սերն ու բարեկամությունը, նրանց առջև բացել իմացության անծայր ու գայթակղիչ աշխարհը և ամեն առավոտ տեսնել օրեցօր մեծացող ու երեխաների՝ դպրոց գալու հաճույքից վառվող աչքերը, լսել նրանց զրնգուն ձայները:
    Ես սիրում եմ իմ աշխատանքը, սիրում եմ իմ աշակերտներին: Սիրում եմ, երբ դասարանում տիրում է փոխադարձ սեր, վստահություն ու անկեղծություն: Հասկանում եմ, որ մեծ պատիվ է առաջին ուսուցչուհին լինելը՝ մարդ, որը պիտի օրինակ դառնա երեխայի համար և ամենօրյա աշխատանքով արդարացնի փոքրիկի մեծ հույսերը:
    Կարծում եմ՝ հաջողության հասնելու համար պետք է հայտնաբերել յուրաքանչյուր երեխայի հետաքրքրությունների շրջանակը և ուղղորդել նրան՝ զարգանալու այդ ուղղությամբ, նրա մեջ զարգացնել սեր ու հետաքրքրություն գրքերի և գիտելիքների այլ աղբյուրների նկատմամբ, ընդունել և խրախուսել այն բոլոր անկատար գաղափարներն ու մտահղացումները, որ ծնվում են երեխայի մեջ: Համոզված եմ, որ նոր գիտելիքի «բացահայտումը» հաճույք պիտի լինի իմ աշակերտի համար, դառնա իր ուժերի հանդեպ նրա վստահության ճանապարհի ևս մեկ հատվածը: Հարկավոր է օգնել երեխային՝ մեծանալու որպես անհատականություն, այնպիսին, որի գաղափարները զգացմունքներ առաջացնեն, իսկ զգացմունքները՝ գաղափարներ:


    Եթե ցանկանում եք կյանքում հասնել հաջողության,
    դարձրե՛ք համառությունը ձեզ լավագույն ընկեր,
    փորձը՝ իմաստուն խորհրդական, զգուշությունը՝ ավագ
    եղբայր, իսկ հույսը՝ հրեշտակ-պահապան:
    Ջոզեֆ Ադդիսոն

     

    ԹԱԴԵՎՈՍՅԱՆ ԱՐԵՎԻԿ

    Ինչպե՞ս դաստիարակել երեխաներին.
     
    Բաժանում
     
    Բազմապատկում 1

    Բազմապատկում 2
    Բազմապատկում 3
    Բազմապատկում 4
     
    Բազմապատկում ներածություն
    Սովորում ենք հաշվել

     

    Միանիշ թվերի կազմությունը

     

    Զգուշության դասեր

     

    Կենդանի Այբուբեն