"Հաղթանակների մայիս"

    Հաղթանակներն ամրացնում են ժողովրդի ոգին ու կամքը, լավատեսություն ու հավատ ներշնչում ապագայի կերտման ճանապարհին: Մայիսի 20-ին՝ "Հաղթանակների մայիս" միջոցառմանը, մեր դպրոցի աշակերտները ներկայացրին հաղթական ամսի անմոռանալի դրվագներ` սկսած 5-րդ դարից, երբ 451 թվականի մայիսի 26-ին մեզ պարգևվեց փառավոր Ավարայր: 1918 թվականի Սարդարապատի, Բաշ-Ապարանի,Ղարաքիլիսայի հերոսամարտերում հայոց բանակը, կռվելով աննախադեպ քաջությամբ, կրկին անգամ հաստատեց մեր ազատ և անկախ ապրելու, արարելու իրավունքը: Հերթական հաղթանակը 1945 թվականի մայիսի 9-ին էր, երբ մեր սուրն իրապես "փառքով դրեցինք պատյան": Մայիսյան շղթայի հաջորդ օղակն Արցախն է: Հայ քաջորդիները իրենց սուրբ արյան գնով ազատագրեցին հայոց հինավուրց բերդաքաղաքը՝ անառիկ Շուշին:

     

Счетчик посещений

Счетчик посещаемости и статистика сайта