«Հայության երկունքը» գրքի շնորհանդեսը Չեխովի անվան համար 55 դպրոցում

    «Հայության երկունքը» աշխատության շնորհանդեսը Չեխովի անվ. դպրոցում Հայոց Մեծ Եղեռնի 100-ամյա տարելիցին ընդառաջ Չեխովի թիվ 55 դպրոցը 2015թ. ապրիլի 17-ին կազմակերպել է Ադոյի/Հարություն Տեր- Մարտիրոսյանի "Հայության երկունքը" գրքի շնորհանդեսը, որը ուսումնասիրել, հրատարակության է պատրաստել դպրոցի պատմություն և հասարակագիտություն առարկաների ուսուցչուհի Սեդա Գալստյանը:

    "Հայության երկունքը" աշխատությունը լույս է սփռում 1914-1920թթ կարևոր իրադարձությունների և դեպքերի վրա: Հայաստանի պատմության թանգարանում պահվող այս ուսումնասիրությունը հրատարակվելով, դարձավ մնայուն արժեք սերունդների համար: Գիրքը ժամանակագրի, ականատեսի վկայություններն են հայ ժողովրդի ապրած այն ծանր տարիների, որի գողգոթայի ճանապարհներով անցան Արևմտյան Հայաստանի `Վանի, Բիթլիսի, Էրզրումի և այլ նահանգների բնակչությունը:

    Աշխատության մեջ փաստագրական առատ նյութի շնորհիվ ներկայացված են նաև այն լուսավոր կետերը, որի շնորհիվ հայությունը վերապրեց` Վանի, Շատախի, Շապին Գարահիսարի, Մուսա լեռան, Ուրֆայի հերոսամարտերը, Սարդարապատի, Բաշ Ապարանի, Ղարաքիլիսայի մայիսյան հերոսամարտերը, որի արդյունքում ծնվեց Հայաստանի առաջին Հանրապետությունը: Աշխատությունը կարևոր պատմագիտական արժեք է ներկայացնում հատկապես այս ժամանակահատվածում, երբ յուրաքանչյուրիս կարգախոսն է "Հիշում եմ ու պահանջում":

Счетчик посещений

Счетчик посещаемости и статистика сайта