"Ապրե՛ս ,   բարի՛  և  հավատարի՛մ  ծառա, դու  որ  քչի մեջ  հավատարիմ  եղար, 
    շատի  մեջ  կկարգեմ  քեզ,
    մտի՛ր  քո  տիրոջ  ուրախության  մեջ":   

     

     

    "Ավետարանական  առակները   հայ   դպրոցում"  հանրապետական  մրցույթի   շրջանակներում Երևանի  Ա.Չեխովի  անվան 55   դպրոցում 2014թվականի  նոյեմբերի  20-ին  տեղի  ունեցավ  միջոցառում: Մեր   դպրոցի   աշակերտները  ներկայացրին  Հիսուս   Քրիստոսի   առակներից   մեկը՝ "Քանքարների   առակը": Միջոցառմանը  ներկա   էին  տեր Շմավոն քահանա Ղևոնդյանը,  Արարատյան  հայրապետական  թեմի  Քրիստոնեական  դաստիարակության  կենտրոնի  տնօրեն  Հ.Նալբանդյանը, ուսուցիչներ, ծնողներ,  աշակերտներ   և   այլ  հյուրեր:
    "Քանքարնեի  առակի"  միջոցով աշակերտները  փոխանցեցին  Աստծու  խոսքը.  Տիրոջ     կողմից յուրաքանչյուրին  տրված   քանքարը` շնորհը, պետք  է   կրկնապատկել,  չթաքցնել   և  արժանի  լինել  Տիրոջ  գովասանքին, լսել  Տիրոջից   հետևյալ  խոսքերը.  "Ապրե՛ս ,   բարի՛  և  հավատարի՛մ  ծառա, դու  որ  քչի մեջ  հավատարիմ  եղար,  շատի  մեջ  կկարգեմ  քեզ, մտի՛ր  քո  տիրոջ  ուրախության  մեջ":   

     

     

     

     

     
     

     

     

Счетчик посещений

Счетчик посещаемости и статистика сайта