Մենք դեռ պահանջ ունենք աշխարհից



    Աշխարհի չորս ծագերում ապրող հայերը ապրիլին համախմբվում են մի գաղափարի շուրջ: Գաղափար, որ և՛ պայքարելու ուժ է տալիս, և՛ ապրելու կորով:

    Ապրիլի 22-ին չեխովականները միացան համազգային շարժմանը, քաջ տոհմի զավակներին հատուկ չարի դեմ բարություն ու լույս տարածելով՝ նրանք կոչ արին հիշելու, երբեք չհանձնվելու և հատուցում պահանջելու:



    Անցել են լացով ու տխրությամբ աշխարհի ուշադրությունը մեզ վրա ուղղելու ժամանակները, ժամանակն է ցույց տալու համայն մարդկությանը, որ հայն է այն զորեղ ուժը, որը այլևս չպիտի թույլ տա ոչ միայն իր, այլ մյուս ժողովուրդների հանդեպ բռնություն:



    Ինչպես Սարոյանն է ասում, թող սպանեն այն ժողովրդին, ում գրականությունն այլևս չի կարդացվում, ում աղոթքներն այլևս չեն լսվում, թող փորձեն ու կտեսնեն՝ ապրո՞ւմ է այս ժողովուրդը, թե՞ ոչ...



    Այո՛, մենք կանք, ապրում ենք, մենք դեռ պահանջ ունենք աշխարհից:




    Երգ, պար, ասմունք՝ ահա այն հոգևոր արժեքները, որ ուժ են տվել այս ստեղծարար ժողովրդին դիմակայելու:



    Հայը երգել է թե՛ տխուր, թե՛ ուրախ օրերին, գաղթի ճամփին, երգել է իր մանկանն օրորելիս, երգել է կռվելիս ու պայքարելիս իր գոյության համար:



    Այսօր էլ մեր սաներն են երգում Կոմիտասի "Կռունկը", պարում են հայկական քոչարին ու աշխարհին ասում.



    -Հայը միշտ եղել է, կաու կլինի...







     

     

Счетчик посещений

Счетчик посещаемости и статистика сайта