•  

    Ամեն ինչ թիվ է...

     

    5"3" դասարանի աշակերտները կատարյալ տոն պարգևեցին մեր դպրոցին։ «Ամեն ինչ թիվ է» խորագրով դաս միջոցառումը նվիրված էր աշխարհահռչակ մաթեմատիկոսներ Պյութագորասի, Արքիմեդի և Պլատոնի բացահայտումներին։ Աշակերտներից մեկը հնչեցրեց մեկ լարի համար գրված Մոցարտի "Թուրքական քայլերգը", որ երկու քարորդ  չափի մեջ էր, այնուհետև կատարեց Ռիդինգի «Կոնցերտը»՝ գրված երկու լարի համար։
    Թե՛ երաժշտության,  թե՛ գեղանկարչության, թե՛ քանդակագործության և թե՛ ճարտարապետության բնագավառում թիվը կատարելության հասնելու միակ ճանապարհն է։ Այսպես են ծնվել  մինչև օրս իրենց գեղեցկությամբ ու խորհրդավորությամբ մարդկությանը զարմանք պատճառող Լեոնարդո դա Վինչիի կտավները, Բեթհովենի, Բախի, Գրիգի ստեղծագործությունները։
    Աշակերտները խոսեցին մեծանուն հայ մտածող Անանիա Շիրակացու աշխատությունների,  Հակոբ Մեղապարտի առաջին հայկական տպարանը հիմնելու մասին։
    Մի քիչ զարմանալի, մի փոքր էլ խորհրդավոր էր լսել Երկրի, Լուսնի, Արեգակի և մյուս մոլորակների թվայնացված ձայները, որ ուսուցիչը ձեռք էր բերել ՆԱՍԱ կազմակերպության կայքից։
    Կատարյալի որոնման ճանապարհին աշակերտները հասկացան, որ աշխարհի ամենակատարյալ էակը մարդն է, իսկ լավագույն արարիչը՝ բնությունը։  Բնությունն է, որ պահպանում է ներդաշնակությունն ու համաչափությունը։