• Քրիստինե Բազիկյան

    Հետաքրքիր խնդիրներ

     

    Մաթեմատիկա և խաղեր

     

    Ապահով Համացանց 2012

     

    Շնորհավոր տոնդ անկախ Հայաստան

     

    Գաֆէսճեան արվեստի կենտրոն

     

    Արման Բաբայանի հեղինակած կայքի շնորհանդես

     

    Հետաքրքիր փաստեր

     

    Կրթվածությունն այն է ինչ մնում է, երբ մոռանում են այն ինչ սովորել են:

     

    Ա. Էյնշտեյն

     

    1999թ-ին ավարտել եմ Երևանի պետական համալսարանի «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա»  ֆակուլտետը՝ ստանալով մաթեմատիկոսի որակավորում: Ավարտել եմ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Գիտակրթական միջազգային կենտրոնի մագիստրատուրան «Մանկավարժություն և սոցիոլոգիա» մասնագիտությամբ:
    2010թ-ից աշխատում եմ Երևանի Ա.Չեխովի անվան համար 55 հիմնական դպրոցում:
    Սիրում եմ մաթեմատիկան: Այն նույնպիսի գեղեցիկ արարում է, ինչպիսին է գեղանկարչի կամ բանաստեղծի ստեղծագործությունը: Գիտություն, որի գաղափարները, դատողությունները և խորհրդանիշները ծառայում են որպես լեզու. նրանով գրում, խոսում և մտածում են մյուս գիտությունները: Այսօր արդեն տեղեկատվական ավանդական միջոցները` բանավոր ու գրավոր խոսքը, լրացվում են ուսուցման համակարգչային միջոցներով, որոնք հնարավորություն են տալիս ավելի բարձրացնելու ուսուցման արդյունավետությունը:
    Սիրում եմ աշակերտներիս: Նրանցից յուրաքանչյուրն անհատականություն է և հետաքրքիր է յուրովի:
    Սիրում եմ աշխատանքս և մեր դպրոցը: Եվ կարծում եմ, թե ինչպիսին կլինի մեր հասարակությունը, առավելագույնս կախված է այն բանից, թե ինչպիսին են մեր ուսուցիչն ու դպրոցը:

     

    Ապահով Համացանց 2013