•  

     

     

     

     

    Արփինե Քոչարյան

    /Նորագույն տեխնոլոգիաների
    ներդրման գծով տնօրենի տեղակալ/

     

     

     

    Արտագնա դասեր

    9/2 դասարանը, այցելեց Գաֆէսճեան արվեստի կենտրոն


    Ահա և մենք

    Դասամիջոցին

     

    Խորհուրդ եմ տալիս

    Ալգորթմներ և տվյալների ներմուծում
    Ինչպես լուծել մաթեմատիկական խնդիրները համակարգչով

     

     

     

     

     

     

     

     

    Արդարությունը պետք է լինի ուժեղ, իսկ ուժը պետք է լինի արդարացի:

    Բլեզ Պասկալը

     

    1994թվականին ավարտել եմ Երևանի Մ. Շահինյանի անվան մաթեմատիկական թեքումով միջնակարգ դպրոցը: 1999թվականին ավարտել եմ Երևանի պետական համալսարանի "Կիրառական մաթեմատիկա" ֆակուլտետը և ստացել եմ մաթեմատիկոսի որակավորում: Նույն թվականին աշխատել եմ "Առագաս-Սոֆտում" որպես ծրագրավորող, 2000-2002թթ. աշխատել եմ Գեղագիտության ազգային կենտրոնում որպես ծրագրավորող-օպերատոր: 2002-2007թթ. աշխատել եմ "Մխիթար Սեբաստացի" կրթահամալիրում որպես ինֆորմատիկայի ուսուցչուհի և համակարգչային կենտրոնի ղեկավար: 2007-ից աշխատում եմ մեր դպրոցում որպես մաթեմատիկայի ուսուցչուհի և նորագույն տեխնոլոգիայի ներդրման գծով փոխտնօրեն:

    Սիրում եմ աշխատանքս, երեխաներին, մեր մանկավարժներին: Նրանք միշտ նոր են ու հետաքրքիր:
    Ի տարբերություն դպրոցում դասավանդվող մյուս գիտությունների՝ մաթեմատիկայի ուսումնասիրության առարկան ոչ թե անմիջապես մեզ շրջապատող աշխարհի իրերն են, այլ դրանց բնորոշ քանակական հարաբերությունները և տարածական ձևերը: Մաթեմատիկայի այս առանձնահատկությամբ են առաջին հերթին բացատրվում այն հայտնի մեթոդական դժվարությունները, որոնց անխուսափելիորեն հանդիպում են մաթեմատիկայի ուսուցիչները, և որոնք համարյա անծանոթ են մյուս առարկաների ուսուցիչներին. մաթեմատիկայի ուսուցչի առջև մի դժվար խնդիր կա` հաղթահարել աշակերտների գիտակցության մեջ տարերային անհրաժեշտությամբ առաջացող այն պատկերացումը, որ մաթեմատիկան «չոր», ֆորմալ, այս կյանքից ու առօրյայից կտրված գիտություն է: Այս մասին շատ և օգտակար բաներ կան գրված, և գիտենք, թե ինչպես են այդ խնդիրը հաղթահարում մեր դպրոցի լավագույն վարպետները:
    Հպարտանում եմ իմ մասնագիտությամբ: