• Արմինե Ագանիսյան

     

    Մաթեմատիկա պետք է իմանալ թեկուզ նրա համար, որ այն մտքերն է  կարգի բերում:

    Լոմոնոսով

     

    1983թ. ավարտել եմ Երևանի պետական համալսարանի "Կիրառական մաթեմատիկա" ֆակուլտետը և նույն թվականի օգոստոսից աշխատում եմ մեր դպրոցում:
    Դպրոցում վարչական աշխատանք էլ եմ կատարել, բայց նախընտրել եմ մաթեմատիկայի դասավանդումը: Բանն այն է, որ մաթեմատիկան իր ճշգրտությամբ և հստակությամբ, իմ կարծիքով, "ամենագեղեցիկ" առարկան է, իսկ երկրաչափությունը համարում եմ մաթեմատիկայի "պոեզիա":
    Հպարտանում եմ իմ աշակերտներով, նրանց տրամաբանելու կարողություններով` անկախ ընտրած մասնագիտությունից:
    Այս տարի դպրոցն է ավարտում իմ դասղեկական դասարանը, որի հետ աշխատում եմ 7 տարի: Իմ աշխատանքի մեծ նվաճում եմ համարում այն փաստը, որ 29 շրջանավարտից 16-ը ապագա տնտեսագետներ են և ինժեներներ, իսկ 7-ը` բժիշկներ:

     

    Հետաքրքիր փաստեր մաթեմատիկայից

     

    Մեծագույն մաթեմատիկոսները

     

    Պյութագորասի թեորեմը...

     

    Ստանիսլավ Ուլամը և Ուլամի պարույրը

     

    Շնջանավարտի երախտագիտությունը իր ուսուցչին