• Աննա Մուրադյան

     

    Համաչափությունը բնության մեջ և ճարտարապետությունում

    Արտագնա դաս հայոց եկեղեցու պատմություն առարկայից

     

    Շնորհանդեսը նվիրված հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատուրյանին

     

     

    Ամոթ չեմ անում խոստովանել, որ չգիտեմ այն, ինչ որ չգիտեմ:

    Ցիցերոն

     

    1984 թվականին ավարտել եմ Աբեղյանի անվան մաթեմատիկական թեքումով դպրոցը: Այստեղ ունեցել եմ ուսուցիչ, որն իմ մեջ արթնացրել է սեր մաթեմատիկայի հանդեպ, սովորեցրել կյանքին նայել փիլիսոփաների աչքերով, որոնցից շատերի խոսքերը ուղեկցում են ինձ ամբողջ կյանքում.

    • Այն ինչ, գիտենք, սահմանափակ է: Ինչ որ չգիտենք, սահման չունի:

      Պիեռ Լապլաս
    • Խելքը կատարելագործելու համար հարկավոր է ավելի շատ մտածել, քան սերտել:

      Ռենե Դեկարտ
    • Լավ խելք ունենալը քիչ է, գլխավորը այն լավ օգտագործելն է:

      Ռենե Դեկարտ
    • Ով քիչ գիտի և գիտի այդ մասին, նա շատ գիտի:

      Գիլբերտ Ստյուարտ
    • Առանց բացառիկ աշխատասիրության չկան ոչ տաղանդներ, ոչ հանճարներ:

      Դիմիտրի Մենդելեև
    • Ուսուցչի ամբողջ հարստությունը աշակերտների մեջ է, նրա ցանած սերմերի աճի մեջ:

      Դիմիտրի Մենդելեև

    Այսօր ես հպարտանում եմ իմ աշակերտներով և հույս ունեմ, որ իմ ցանած սերմերը ծիլ են տալիս:
    1989 թվականին ես ավարտել եմ Երևանի պետական համալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետը:
    1996 թվականից աշխատել եմ Երևանի Թելմանի անվան թիվ 13 դպրոցում:
    2002 թվականից աշխատում եմ Երևանի Չեխովի անվան թիվ 55 դպրոցում:

     

    Ճանաչենք մեծ մաթեմատիկոսներին