Համո Սահյան-100
    1914-2014

     

     

                2014 թվականի ապրիլի 14-ը նշանավոր օր էր. այդ օրը Որոտանի երգչի՝ Համո Սահյանի ծննդյան 100-ամյա տարելիցն էր:


    51 դասարանը (դասղեկ՝ Ռ. Բարսեղյան) որոշեց վահանակը նվիրել մեծ բանաստեղծի հիշատակին:
    Որոտան գետ, Գյազբել սար, տատ, պապ, Նաիրյան դալար բարդի, մասրենի, անտառ, փշատենի, քարափներ, Լոր գյուղ, Հայաստան. ահա սիրելի բանաստեղծի ստեղծագործությունների սահմանը:
    2015 փետրվարի 24-ին տեղի ունեցավ Համո Սահյանին նվիրված վահանակի շնորհանդեսը:
    Շնորհանդեսին մասնակցում էր ամբողջ դասարանը: Ներկա էին ուսուցիչներ, ծնողներ և դպրոցի տնօրինությունը:


    Համո Սահյանին ներկայացնում էր Ղազարյան Նորայրը:
    Էկրանի վրա երաժշտության ուղեկցությամբ, մեկը մյուսին հաջորդելով, պատկերվում էին Սյունյաց լեռնաշխարհի չքնաղ ու անձեռակերտ հուշարձանները, սիրելի  բանաստեղծի ստեղծագործությունների մատենին, Որոտան գետը, պապը, տատը, հայրենի բնաշխարհը…
    Նորայրը (Սահյան) հրաշալի ներկայացրեց հեղինակին, նրա ապրումներն ու պոեզիան…       
    Գեղեցիկ կատարումներով ներկաներին սահյանական աշխարհ տեղափոխեցին և հուզեցին երեխաների կատարումները:


    Հնչեցին Համո Սահյանի պոեզիայի մասին հայ և օտար հեղինակների կարծիքները:
    Երեխաները սկզբում միասին կատարեցին <<Նաիրյան դալար  բարդի>> երգից մի հատված, այնուհետև հնչեց Սաթիի կատարումը, որը ուղեկցվում էր ազգային տարազ հագած աղջիկնրի պարով:
    Համո Սահյան բանաստեղծի և նրա պոեզիայի աշխարհում գտնվելը հուզել էր ոչ միայն աշակերտներին, այլև ներկա գտնվողներին:
    Նրանցից շատերը երախտագիտության ջերմ խոսքեր հղեցին ոչ միայն  ուսուցչուհուն, այլ նաև այն դպրոցին, որտեղ իրենց երեխաները կրթվում են, հաղորդակից դառնում պոեզիայի հրաշագործ աշխարհին:

             

     

     

Счетчик посещений

Счетчик посещаемости и статистика сайта