Ե. Չարենցի անվան դպրոցականների ասմունքի ամենամյա հանրապետական 12-րդ մրցույթ-փառատոն

     

    Մեր դպրոցը մասնակցեց Ե. Չարենցի անվան դպրոցականների ասմունքի ամենամյա հանրապետական 12-րդ մրցույթ-փառատոնին՝ նվիրված Հայոց  ցեղասպանության նահատակ գրողների անմահ հիշատակին:
    Ութերորդցի Սեդա Բաբախանյանը և վեցերորդցի Թերեզա Մուրադյանը ասմունքի փառատոնի բոլոր երեք փուլերին մասնակցեցին  մեծ սիրով: Երկրորդ փուլն անցկացվեց Ծաղկաձորում: Երեխաները մեծ տպավորություններով վերադարձան մայրաքաղաք՝ իրենց սրտի մի անկյունում բերելով  անբացատրելի մի զգացողություն:

     


    Սեդա Բաբախանյանը արժանացավ Դանիել Վարուժանի անվան անվանական, իսկ Թերեզա Մուրադյանը՝ Ռուբեն Սևակի խրախուսական մրցանակներին:
    Մենք հույսով ու հավատով այժմ կարող ենք ասել, որ Ռուբեն Սևակի երգած "ծերուկ, բարի զանգակները" այսուհետ  բոլորին  կհասցնեն արդարության ձայնը և Մեծ եղեռնի 100-ամյակին ընդառաջ աշխարհը կընդունի  մարդկության պատմության մեջ կատարված  և մարդու հանդեպ գործած թերևս ամենամեծ ոճիրը:

     

     

     

     

Счетчик посещений

Счетчик посещаемости и статистика сайта