Տաղ և <<Տաղարան>>

Խոհերը Ե. Չարենցի ստեղծագործության շուրջ մեզ տարան դարերի խորքը: Նարեկացու, Հովհ. Թլկուրանցու, Պ. Դպիրի տաղերը թույլ տվեցին, որ մեկ անգամ ևս զգանք գրաբարի հմայքը, տեսնենք նրա շքեղությունը, արևմտահայերենով վայելենք Վահան Թեքեյանի չթաքցրած հիացմունքը հայոց լեզվի <<մեյ-մեկ պտուղ>> բառերի հանդեպ: Վերադառնալով հաղորդակից եղանք ավանդապաշտ ու ավանդապահ Ե. Չարենցի անպարագիծ մտքի թռիչքին, քաղցրացրինք մեր քիմքը <<Ես իմ անուշ>>-ով, տեղեկացանք բար-բառ վեճի մասին՝ հարցը լուծելով հօգուտ <<բառի>>, հուզվեցինք հայոց հողի նկատմամբ բանաստեղծ-որդու ծնրադիր վերաբերմունքով, ըմբռնեցինք Արարատի՝ որպես անհաս փառքի ճամփա լինելու խորհուրդը՝ վերահաստատելով չգրված օրենքը Պ. Սևակի բառերով. <<Մեծ բանաստեղծների ստեղծագործական ուղիները երբեք նման չեն քանոնով գծված ուղիղ գծերի: Այդ ճանապարհները ամենից ավելի հիշեցնում են հորիզոնով ձգվող լեռնաշղթաների>> :Այդ լեռնաշղթայի գագաթներից մեկն է <<Տաղարանը>>:

7 2 դասարանի աշակերտների ասմունքին միաձուլված մտքերն ու Ա. Սաթյանի, Տ. Մանսուրյանի երաժշտությունը ստեղծեցին հուզախառն մի քնքուշ մթնոլորտ, որը, կարծում ենք, երկար կթևածի ունկնդիրների և մասնակիցների հոգում:


|
|