Արարատը մեր նոր քերթության

Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 145-ամյակին նվիրված դասից առաջ, մեկ անգամ ևս ընթերցելով Թումանյան, համոզվեցինք, որ "այս հմուտ, հանճարեղ Լոռեցին Հոմերի, Գյոթեի հետ մի օր հավասար նստել է քեֆի": Փորձեցինք այլ տեսանկյունից մոտենալ Թումանյանի ստեղծագործություններին. նրա` մանուկների համար գրված պարզ ստեղծագործությունների կողքին ներկայացնել ստեղծագործության վերին շերտը՝ փիլիսոփայականը՝ քառյակներ, բանաստեղծություններ՝ դրանք ներկայացնելով գունային համադրմամբ՝ կապույտ և դեղին. կապույտ գույնով ներկայացնել մանուկների համար գրված բանաստեղծություններն ու փոխադրությունները, իսկ դեղինով՝ հասուն շրջանի ստեղծագործությունները:
Հնչեցին նաև Թումանյանի խոսքերով գրված երգեր՝ "Ա՜խ,ի՜նչ լավ են", "Կաքավիկ", "Աշուն": Իսկ սաքսոֆոնը յուրատեսակ ոգի հաղորդեց դասին:
13.03.2014թ.





|
|