Այսօր Մայրենիի օրն է


    Փետրվարի 21-ը՝ որպես Մայրենի լեզվի միջազգային օր, ընդունվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի կողմից՝ նպատակ ունենալով նպաստել լեզվական-մշակութային բազմազանությանը և բազմալեզու մշակույթների զարգացմանը:
    Հայաստանում 2005 թվականին խորհրդարանը մեր պետական տոնացույցում փետրվարի 21-ը հաստատեց  որպես Մայրենիի օր:
    Փետրվարի 21-ին առավոտից տոնական տրամադրություն էր Ա. Չեխովի անվան №55 դպրոցում: Հույզ, զգացմունք, անհանգստություն, ոգևորություն... Հնչում էին  մայրենի լեզվին նվիրված բանաստեղծություններ, երգեր՝ հայոց մեծերի կատարմամբ, ապա դպրոցի ասմունքող աշակերտները ներկայացրին մայրենիին նվիրված  հայերեն, ռուսերեն և անգլերեն բանաստեղծություններ:Ավարտին աշակերտները բաժանում էին  ասույթներ լեզվի մասին:
    Դպրոցական  հագեցած մի օր ևս ...

     

     

     

     

Счетчик посещений

Счетчик посещаемости и статистика сайта