•  

    Գևորգյան Անահիտ
     
    Երկխոսություն Զոհրապի հետ
    Վահան Տերյան
     
     
    ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ

     

    "Մեր լեզուն"

     

    «Լավ ուսուցիչ լինելու համար պետք է սիրել այն , ինչ ուսուցանում ես և սիրել նրանց , ում ուսուցանում ես»

     

    Վասիլի Կլյուչևսկի

     

         1985թ.  ընդունվել և 1990թ.  ավարտել եմ Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության բաժինը : Նույն թվականին աշխատանքի եմ անցել Երևանի թ. 51 դպրովում որպես հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի : 1992թ. աշխատել եմ  Սիամանթոյի անվ. թ. 162 միջն. դպրոցում  որպես  հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի , ապա ՝ 1993թ-ից մինչև 1996թ. , որպես կազմակերպչական հարցերի գծով փոխտնօրեն :

        Այժմ հայոց լեզու և գրականություն եմ դասավանդում Ա.Չեխովի անվ. թ.55 դպրոցում այն տրամադրվածությամբ , որ իմ մեջ եղած լավն ու գեղեցիկը անմնացորդ կնվիրեմ իմ սաներին ՝ նրանցից նույնը ստանալու ակնկալիքով . երբեմն մենք երեխաներից ավելին ենք սովորում , քան փորձառու մեծահասակներից :

         Աշխատում եմ «Նախ լավ մարդ , ապա լավ սովորող» կարգախոսով : Ձգտում եմ գրականության Մեծերի և գրական Մեծ հերոսների օրինակը ծառայելեցնել աշակերտ-անհատի ձևավորմանն ու կայացմանը :