Երախտագիտության այց  մեր մեծերին



    7"3"դասարանը / դասղեկ՝ Ս .Մադոյան, ուսուցչուհի՝  Ռ.Բարսեղյան  / հերթական բաց դասը  անցկացրեց հայոց մեծերի պանթեոնում, որը կրում  է անմահ Կոմիտասի  անունը:
    Աշակերտները խոր ակնածանքով  էին մոտենում հայ հանճարների շիրմաքարերին, ծաղիկներ դնում, արտասանում նրանց ստեղծագործություններից , ներկայացնում տեղեկություններ նրանց կյանքից:
    Հնչեցին  Ս.Կապուտիկյանի,  Հ.Շիրազի,  Հ.Սահյանի, Ա.Իսահակյանի                                Վ.Տերյանի, Վ.Դավթյանի և մյուսների ստեղծագործությունները աշակերտների կատարմամբ:
    ՈՒսուցչուհիները հետաքրքիր դրվագներ էին պատմում Օ.Դուրյանի, Մհեր Մկրտչյանի, Գոհար  Գասպարյանի, Վ.Սարոյանի, Հրաչյա Ներսիսյանի և մյուսների մասին:


    Երգի գեղեցիկ կատարումով հանդես եկավ Սեդա Բաբախանյանը:
    Այցելությունը եզրափակվեց Հայ երգի Մեսրոպ Մաշտոցի ՝ ԿՈՄԻՏԱՍԻ հուշարձանի մոտ:
    Աշակերտները հիշեցին նաև  այստեղ չգտնվող մեր մյուս մեծերին՝  Չարենցին, Բակունցին, Սևակին...

     

     

     

Счетчик посещений

Счетчик посещаемости и статистика сайта