Դաս թանգարանում



    Հայաստանի պատմության թանգարան: Այս անգամ մեզ դիմավորեց Սեդա Կիմի Գալստյանը: Արտակարգ ոչինչ չկար.դասը նախատեսված էր թանգարանում:Դասից առաջ նկարվեցինք, ու աստիճանները մեզ տարան դարերի խորքը, որտեղ պատմությունն է ննջում: Հետաքրքիր է դասը դասարանում, սակայն ուրիշ է թանգարանում, երբ հսկա նկարի առաջ լսում ես Իսրայել Օրու, Ղարաբաղի սղնախների, "Որոգայթ փառացի", Դավիթ –Բեկի մասին, տեսնում   18-րդ դարի զինվորի հագուստը և հայկական տարբեր գավառների տարազները: Դու տեղափոխվում ես ժամանակի մեջ, փորձում տեսնել ու հասկանալ անձնուրաց հայրենասերների սխրագործությունները և  ոգևորվել դրանցով:

     

    2013

     

     

     

Счетчик посещений

Счетчик посещаемости и статистика сайта