Կյանքում ամենաբարդ արվեստը մարդ լինելու արվեստն է

     

    Ինձ համար փառք չէ զավակներիս միայն գիտուն տեսնելը, նրանք նաև բարիք գործող պիտի լինեն, որովհետև գիտելիքներն անհրաժեշտ են բարիք գործելու համար:



    Այս սուրբ գործը նախասահմանված էր մեզ ի վերուստ, դա աստվածահաճո գործ էր, իսկ մենք՝ Եսայան ամուսիններս,միայն ընդառաջ գնացինք աստվածային կանչին:

     



    Այս խոսքերի հեղինակը Կառլեն Եսայանն է, մեծ բարերար, վաստակավոր բժիշկ: Այսպես կարող էր գրել միայն մեծ հումանիստը, իսկ խաղաղության Նոբելյան մրցանակակիր Ֆրիտյոֆ Նանսենի թանգարանի բացումը պատահական չէ, որ վիճակված էր հենց Կառլեն Եսայանին:


    Մի ամբողջ համալիր, ուր ցանկացած քար խոսում է, պատմում ազգի ճակատագրի, հավատի, երազանքների մասին:

     

     

    Մի կողմից Սուրբ Աստվածածին եկեղեցին իր վեհությամբ, մյուս կողմից Նանսենի թանգարանի խոսուն անկյունները, մեկը մյուսին լրացնելով, այսօր չեխովականների համար աշխարհը բացահայտելու նոր ուղի հարթեցին, նրանք հեռացան համալիրից՝ գիտակցելով, որ կյանքում ամենաբարդ արվեստը մարդ լինելու արվեստն է:


    Ամենից առաջ սեր է պետք քո նմանի հանդեպ, խիղճ, պատվախնդրություն,
    պարտքի զգացում, կարեկցանք, մարդասիրություն:
    Եվ գործն ու գործելեու ցանկությունը իրենք կգան,
    կարթնացնեն քեզ, կտանեն այնտեղ, որտեղ քո կարիքն ունեն...

     

     

     

     

Счетчик посещений

Счетчик посещаемости и статистика сайта