"Խորհուրդ մեծ և սքանչելի"

     

     

     

    Մեր եկեղեցու աղոթասեր հայրերը Սուրբ Ծնունդը կոչել են "Խորհուրդ մեծ և սքանչելի": Այդպես են անվանել, քանզի անհնար է բացատրել, թե ինչպես անբավելին` հավիտենականն ու անսահմանը, խանձարուրի մեջ պարուրվեց, ինչպես Աստծո խոսքն ու իմաստությունը ծնվեցին ոչ բանական կենդանիների մսուրում: Մարդկային մտքին անհասանելի է մնում, թե ինչպես Աստծո Միածին Որդին Արարչի փառքի լույսը արարած եղավ, Տերը ծառայի կերպարանք ստացավ: Այս օրերին մեր շրջապատում գրեթե ամեն բան այդ մասին է հիշեցնում:
    Երևանի   Ա.Չեխովի  անվան 55  դպրոցի 6/6  դասարանի  աշակերտները  հունվարի   6-ին  այցելեցին  Էջմիածին, մասնակցեցին  պատարագի   և   իրենց աղոթքն  ուղղեցին  առ   Աստված:
    Թող որ Սբ. Ծննդյան  փրկաբեր  ավետիսը առատ օրհնություններով լցնի ամենքիս ընտանեկան հարկերը՝ պարգևելով առողջ ու բարեբեր տարի: Շնորհավոր Ամանոր և Սբ. Ծնունդ:

     

     

     

Счетчик посещений

Счетчик посещаемости и статистика сайта