"Հայկական տարազ"

     

    Նոյեմբերի 21-ին Չեխովի անվան № 55 դպրոցում կայացավ "Հայկական տարազ" պաստառի շնորհանդեսը: Այս պաստառի ներկայացմանը 6"1" դասարանը պատրաստվել էր մեկուկես ամիս: Լուսանկարները արվել են« Մարաշլեան ռետրո» ստուդիայում:  Գրեթե բոլորն  առաջին անգամ էին տարազ  հագել,  և նրանց շատ հետաքրքիր էր տեսնել, թե ինչ հագուստ էին կրում իրենց  նախապապերը և նախատատերը ընդամենը 100 տարի առաջ: Հագուստը տրամադրել էր Տերյան մշակութային կենտրոնը: Պաստառում նրանք ներկայացրել են Կարինի, Սյունիքի, Արցախի, Վանի, Վասպուրականի, Սասունի տարազները:

     

    Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

    Get Adobe Flash player


    Բացի տարազներով լուսանկարվելուց` երեխաներին հետաքրքիր էր նաև,  թե ինչպես էր անցնում նախնիների առօրյան, ինչ նշանակություն ունեին հագուստի տարբեր տարրերը: Եվ այստեղ աշակերտներին օգնության եկավ վաղեմի բարեկամը՝ "Տոնացույց" ժողովրդական թատրոնը, որի "Տարազներ և աշխատանքային ծեսեր" ներկայացմանը նրանք մասնակցել էին Բյուրականում: 
    Նոյեմբերի 21-ին "Տոնացույց" ժողովրդական թատրոնի դերասանների հետ միասին այդ ներկայացման մի փոքր հատված նրանք ցուցադրեցին նաև դպրոցում:

     

     

     

     

Счетчик посещений

Счетчик посещаемости и статистика сайта