Մեր սովորողները հյուրընկալվեցին Ավ. Իսահակյանի անվան գրադարանի Ամերիկյան անկյունում

    Ա. Պ. Չեխովի անվան հ. 55 դպրոցի սովորողները հյուրընկալվեցին Ավ. Իսահակյանի անվան գրադարանի Ամերիկյան անկյունում: Հանդիպմանը ներկա էին Ամերիկայի դեսպան Ռիչարդ Մ. Միլսը, դեսպանատան աշխատակիցներ և ԶԼՄ բազմաթիվ ներկայացուցիչներ: Ամերիկայի դեսպանը երեխաների համար ընթերցեց «Կլարա Բարտոն՝ նաև մեր հրեշտակը» գրքից հատվածներ. մի հուզիչ պատմություն Կլարա Բարտոյի կյանքից, ինչպես նաև հայ ժողովրդի համար դժվարին պահերին ամերիկացիների կողմից ցուցաբերված օգնության մասին: Երեխաները տպավորված էին ստեղծված մթնոլորտից, իսկ դեսպանը՝ երեխաների՝ անգլերենի իմացության բարձր մակարդակից և ազատ շփվելու կարողությունից: Երեխաների հետ զրույցի ընթացքում դեսպանի այն հարցին, թե՝ ինչ կուզենային, որ Հայաստանում ԱՄՆ դեպանատունը հայ երեխաների համար ինչ-որ բան խնդրեր ԱՄՆ կառավարությունից, երեխաները միաբերան խնդրեցին՝ "Ճանաչել Հայոց Ցեղասպանությունը": Դեսպանի բազմաթիվ այլ հարցերի պատասխաններ նույնպես բխում էին Հայոց Ցեղասպանությունը ճանաչելու անհրաժեշտությունից: Հանդիպման ավարտին դեսպանը բոլոր երեխաներին նվիրեց "Կլարա Բարտոն՝ նաև մեր հրեշտակը" գիրքը:

     

Счетчик посещений

Счетчик посещаемости и статистика сайта