Հայրենասիրության դաս զորավար Անդրանիկի թանգարանում

     


    Մարտի 3-ին 5.1 դասարանը այցելեց Անդրանիկ զորավարի թանգարան, որ կառուցված էր նրա տան նմանությամբ: Երկհարկանի թանգարանի առաջին հարկում ներկայացված էր ծննդավայրի՝ Շապին-Գարահիսարի մանրակերտը: Ցուցադրված էին զորավարի իրերից՝ զենքեր, նկարներ, նամակներ: Կային նաև նրան նվիրված բազմաթիվ գրքեր և արձաններ: Երեխաներին տրվեցին հարցեր, որոնց նրանք տվեցին ակտիվ պատասխաններ: Հայրենասիրական մթնոլորտն էլ ավելի ջերմացավ, երբ Սաթին մի գեղեցիկ երգ կատարեց՝ նվիրված զորավար Անդրանիկին: Երեխաները այնտեղից հեռացան գիտելիքների մեծ պաշարով, բազմաթիվ լուսանկարներով և հայրենասիրությամբ ոգեշնչված:

     

     

Счетчик посещений

Счетчик посещаемости и статистика сайта