4"6"  դասարանի աշակերտները հոկտեմբերի 31-ին եղան Երևանի քաղաքապետարանի թանգարանում: Նրանք մեծ  հետաքրքրությամբ դիտեցին գտածոներն ու համակ ուշադրությամբ դիտեցին հին Երևանի մասին պատմող եռաչափ ցուցադրությունը: Երեխաները չկարողացան թաքցնել իրենց զարմանքը, երբ լսեցին, որ այժմյան Մոսկվա կինոթատրոնի տեղում ժամանակին վեր է խոյացել Երևանի ամենահին եկեղեցին` Սբ.Պողոս-Պետրոսը: Հետո "զբոսնեցին" Աստաֆյան  (այժմ Աբովյան) փողոցում, եղան Երևանի բերդում, շրջեցին Ղանթար շուկայում, բարձրացան Կոնդի բլուրը:


    Վերջում երեխաներին հաճելի անակնկալ էր սպասվում: Նրանք մասնակցեցին խաղի, որի ընթացքում պարզ դարձավ, թե որքան ուշադիր էին եղել ողջ էքսկուրսիայի ընթացքում: Աշակերտները ստացան շնորհակալագիր խաղ-էքսկուրսիային ակտիվ մասնակցելու համար:

     

     

     

Счетчик посещений

Счетчик посещаемости и статистика сайта