Այցելություն Էրեբունի թանգարան

     

    Յուրաքանչյուր երեխա երևի թե երազում է հնէաբան դառնալ, պեղել բնակավայրեր, դամբարաններ ու հասկանալ՝ ինչ է եղել իրենից հազարավոր տարիներ առաջ: Երազելը մի բան է, գնալ և տեսնելը արդեն իսկ հայտնաբերված հսկայական բերդ ամրոցը, որ նաև քո քաղաքի պատմության հիմնաքարն է, այլ բան: Երեխաներն իրենց հատուկ հետաքրքրասիրությամբ այցելեցին Էրեբունի թանգարան՝ տեսնելու այն, ինչ մեծ ջանքերի շնորհիվ հայտնաբերվել և այդքան խնամքով ներկայացվում է այսօրվա՝ 21-րդ դարի քաղաքացուն: Թե՛ թանգարանի գտածոները, թե՛ հեթանոսկանա շրջանի աստվածների նկարներն ու քանդակները ստեղծում են քարեդարյան մի այնպիսի կոլորիտ, որ աշակերտները մտովի տեղափոխվում են բոլորովին այլ, իրենց անծանոթ, բայց միևնույն ժամանակ գայթակղիչ ժամանակաշրջան: Աշակերտները հիացմունքով ու հպարտությամբ էին կանգնել Արգիշտի թագավորի սեպագիր արձանագրության մոտ: Չ՞է որ մեծ պատիվ է ապրել մի երկրում, որի մայրաքաղաքը Հռոմից էլ հին է, լինել աշխարհի հնագույն քաղաքակրթության կրողը:

     

     

     

Счетчик посещений

Счетчик посещаемости и статистика сайта