Գործնական   աշխատանք  Մայրենի   առարկայից

     


    Այսօրվա  դասը  նվիրված  էր  առակներին, որոնք  երևի  թե  հայ  մարդը  լսում  է  ծնված  օրվանից: Աշակերտները  փորձեցին գեղեցիկ  ներկայացնել  առակի  վարպետներին՝ Եզոպոսին, Իվան  Կռիլովին, հայ  հեղինակներից  մեզ  հյուր  եկան՝ Մխիթար  Գոշը,Վարդան  Այգեկցին, Խնկո  Ապերը:
    Նրանք  նկարազարդեցին  պաստառները  և  պատասխանեցին  բազմաթիվ  հարցերի՝
    1. Թե  ի՞նչ  է  սովորեցնում  առակը:
    2.Ինչո՞վ  են  առակները  տարբերվում  հեքիաթներից:
    3.Ովքե՞ր  են  առակների  հերոսները  և  ինչու՞:

     


    Նրանք  ասացին,որ  առակներում  գովաբանվում և խրախուսվում  են  լավը, բարին, ջանասիրությունը, ազնվությունը, հայրենասիրությունը, ընկերա
    սիրությունը,գեղեցիկը, մարդկայինը և, ընդհակառակը, ծաղրում  են  ու  դատապարտվում  վատը,չարը, տգեղն  ու  անմարդկայինը, դավաճանությունն  ու  վախկոտությունը:
    Վերջում  երեխաները  կարդացին  և  արտասանեցին  բազմաթիվ  առակներ:

     

     

     

Счетчик посещений

Счетчик посещаемости и статистика сайта