Հայաստանի  պատմության  թանգարանում

     

    Սեպտեմբերի   27-ին    4"2"   դասարանը  եղավ  Հայաստանի  պատմության  թանգարանում:
    Առաջին  հարկում  ծանոթացանք  16-17  րդ  դարերի  հայկական  ազգագրական  նյութերին: Ցուցադրված  էին  հայկական  գորգեր, ձեռագրության  նմուշներ,  ճարտարապետական   գլուխգործոցների   ցուցանմուշները:
    Ցուցադրված  էին  հայկական  հիասքանչ  նկարներ, արվեստի  գործեր;
    Երկրորդ  հարկում  մենք  հիացանք  Հայաստանի  պատմության  նոր  և  նորագույն  շրջանի  պատմությունն  արտացոլող  բազմաթիվ  նյութերով:
    Ներկայացված  էին  հայոց  արքայական  տներից  Բագրատունիների  օրոք
    կերտված  նյութական  մշակույթի  նմուշներ, պատմական  կարևոր  իրադարձությունների  մասին  վկայող  արձանագրություններ:
    Տեսանք  առաջին  հայկական  տպագիր  գիրքը ՝ "Ուրբաթագիրքը" և  տպագրական  արվեստի  այլ  նմուշներ:
    Տպավորիչ  էին  արծաթագործության, ոսկերչության,զինագործության  նմուշները;

     

     

     

Счетчик посещений

Счетчик посещаемости и статистика сайта