ՀԱՆԳՉՈՂ ԲՆՈՒԹՅԱՆ ՈՍԿԵՎԱՌ ՈԳԻՆ ԱՇՈՒՆ Է ՆԵՐԿՈՒՄ
     

    Աշուն է, անձրև…Ստվերներն անձև
    Դողում են դաննդաղ…Պաղ, միապաղաղ
    Անձրև՜ ու անձրև՜…

    Աշուն է՝ տերևաթափով, արևի նվազ ջերմությամբ, դառնաշունչ քամիով, որ ծառերի ճղներից պոկում է  դեղնած տերևները, խմբերով քշում, տանում հեռու ձորերը։

    Ի՜նչ գեղեցիկ է, ի՜նչ հրաշք եղանակ է դրսում, բացի՛ր պատուհանդ, նայի՛ր դրսում կատարվող հրաշքներին, դու էլ ժպտա. ավելի կգեղեցկանա եղանակը՝ քեզ հետ միասին:

     

    Սկսվեց երեխաների աշխատանքը՝ հավաքել տերևները, ինչքան շատ, այնքան ավելի լավ: Սկսվում է գեղեցկադեմ աշնանային եղանակի պայծառացումը՝ աշակերտների հետ միասին:

     

     

    Հանգչող բնության ոսկեվառ ոգին աշուն է ներկում: Դեղնակարմիր ծառերը խշշում են մեղմաձայն, գույնզգույն տերևներին օրորում է մի լուռ թախիծ: Ծառերը մերկացել, տերևաթափ են դարձել:

    Սպասու՛մ եմ քեզ, աշու՛ն, խնդրու՛մ եմ, նորի՛ց արի:

     

    3"6"  ԴԱՍԱՐԱՆ
    ԴԱՍՎԱՐ՝ Գ.Ս.ՍԱՖԱՐՅԱՆ
     

     

     

Счетчик посещений

Счетчик посещаемости и статистика сайта