1"3" դասարանը ներկայացնում է...

    Սիրելի՛ դպրոց , տոնն այս իսկական
    Խոստովանության ու երախտիքի
    Մեծ շնորհանդես է դառնում մեզ համար:
    Եվ անկրկնելի հուզմունքով լցված
    Խոսքեր ենք ասում շնորհակալության,
    Որ համբերությամբ ու սիրով խորին,
    Այս տանիքի տակ, օրեր շարունակ
    Մեզ բացատրեցին, սովորեցրեցին,
    Դարձան ուղենիշ, օրինակ դարձան,
    Որ մենք միշտ ձգտենք կատարելության.
    Թե՛ մտքով, հոգով, մարմնով, հագուստով,
    Խոսքով ու գործով, ամեն օր ու ժամ



    ՈՒ թե աշխարհում ամեն մեկն այսօր
    Իր բաժին գործը շնորհքո՜վ անի՝
    Փոքրի՜ն օգնելով, մեծի՜ն հարգելով,
    Արժանավայե՜լ իր օրը ապրի,
    Իր բաժին երկինքը խնամքո՜վ պահի,
    Հայի երկինքը երբե՜ք փուլ չի գա,
    ԵՎ մեր երկիրն էլ կանգուն կմնա:



     

Счетчик посещений

Счетчик посещаемости и статистика сайта