Գեղեցիկ  ավանդույթ է դարձել մեր դպրոցում առաջին դաարանցիների այցը Օշական: "Ա" տառը սերտած հայ մանուկներն այս տարի ևս այցելեցին  սուրբ Մեսրոպ Մաշտոցի շիրմին` երդվելու, որ հայոց պատմության կրողն ու շարունակողն են դառնալու, որ պատվով են հանձնելու սերունդներին մեսրոպյան այբուբենի ջահը:
    Անսահման մեծ էր 1"2" դասարանի աշակերտների ոգևորությունն ու հրճվանքը, երբ իրենց ուսուցչուհու հետ աշխարհի բոլոր հայ մանուկներին ուղարկեցին "Ա" տառը: Թող այն հասանելի լինի թե՛ հայրենիքի, թե՛ սփյուռքի բոլոր երեխաներին:

     


    Շնորհավո՛ր տոնդ, սիրելի՛ տառաճանաչ  փոքրիկ: