• Նաիրա Իսահակյան

     

    Неделя естествознания

    «Ասիա աշխարհամասի տարածաշրջանները»
    Եվրոպա
    ՀՀ մարզեր
    Եվրոպայի Գաճաճ պետությունները

    Մարդ պետք է բնության մեջ ապրի, բնությունն զգա:

    Ավետիք Իսահակյան

     

        Ավարտել եմ Երևանի թիվ 161 անգլիական թեքումով միջնակարգ դպրոցը:
    1984-1989թթ. սովորել եմ Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի պատմա-աշխարհագրական  ֆակուլտետի աշխարհագրական բաժնում: Ստացել եմ աշխարհագրության ուսուցչի և մեթոդիստի որակավորում: 1989թ. աշխատել եմ թիվ 29 միջն. դպրոցում: 1995 թվականից աշխատում եմ Ա. Չեխովի անվան դպրոցում որպես աշխարհագրության ուսուցիչ:
    Աշխարհագրությունն իր ուրույն դերն է կատարում աշակերտների այնպիսի ունակությունների զարգացման գործում  ինչպիսիք են` երևակայությունը, տրամաբանությունը, խոսքը, հիշողությունը: Իմ աշխատանքի նպատակն է աշակերտներիս հնարավորություն տալ ճանաչել սեփական հայրենիքը, հասկանալու և գնահատելու նրա տեղն ու դերը հարափոփոխ աշխարհում, և դրանով իսկ նպաստել նրանց ինչպես ընդհանուր մակարդակի բարձրացմանը, այնպես էլ էկոլոգիական կուլտուրայի և քաղաքական կուլտուրայի ձևավորմանը:

     

    Առանց աշխարհագրական գիտելիքների դու
    «ոչ մի տեղ ես»:

     

    Որքան էլ աշխարհագրությունը հին է, միևնույն է` շարունակում է մնալ երիտասարդ, ուժեղ և ամենագրավիչ ու հետաքրքիր գիտություններից մեկը: Այս հնագույն գիտությունը ծագել է մարդկային մտքի զարգացման արշալույսին և հազարամյակների ընթացքում անցել գիտական ճշմարտության որոնումների, անհայտության գաղտնիքները բացահայտելու դժվարին ճանապարհ: Աշխարհագրությունը չի սահմանափակվել փաստերի բացահայտմամբ, այլ` ընդհանրացրել և տեսականորեն հիմնավորել, իմաստավորել է դրանք:
    Աշխարհագրական տեսական մտածողությունը թույլ է տալիս վերլուծել, համադրել փաստական գիտելիքների վիթխարի քանակությունը, կատարել ընդհանրացումներ, ճիշտ ընկալել օբյեկտներն ու երևույթները, ճանաչել դրանք ոչ թե ստատիկ (կանգնած, անշարժ) կերպով, այլ` դինամիկայի, այսինքն` զարգացման մեջ, բացահայտել դրանց կապերը և փոխազդեցությունները, աշխարհագրական թաղանթի ամբողջականությունը:

     

    ԱՎՍՏՐԱԼԻԱՅԻ ԲՈՒՍԱԿԱՆ ԵՎ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՅՈՒՐԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ: ԲՆԱԿԱՆ ԶՈՆԱՆԵՐԸ

     


    Սովորողները ներկայացնում են

     

    Արեգակնային համակարգ

     

    ՀԱՐԱՎԱՅԻՆ ԱՄԵՐԻԿԱ