• SMILE  AND  THE  WORLD  WILL  SMILE  WITH  YOU

     

     

    “Tell me and I forget.
    Teach me and I remember.
    Involve me and I learn.”

    Benjamin Franklin

    ԽԱՂԻ ԴԵՐԸ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ

     

    Բազմաթիվ մանակավարժական հետազոտությունների արդյունքները, բազմավաստակ մանկավարժների, ինչպես նաև իմ անձնական փորձը ցույց են տալիս, որ օտար լեզվի ուսուցման գործընթացում սովորողներն առավել մեծ հետաքրքրություն ցուցաբերում են խաղերի և խաղային իրավիճակների նկատմամբ: Դա բացատրվում է այն հանգամանքով, որ խաղը օգնում է զարգացնել շփման հմտությունները, հեշտությամբ լուծել խոսքային խնդիրները, ապահովել դասավանդման պրակտիկ ուղղվածությունը:
    Ուսուցանող խաղերն օգնում են օտար լեզվի ուսուցումը դարձնել
    հետաքրքիր ու ստեղծագործական: Միջավայրը դարձնում են անմիջական, հանում են երեխաների հոգնածությունը:
    Դասավանդման յուրաքանչյուր պահի կարելի է խաղի տարրեր մտցնել և ցանկացած ձանձրալի կամ դժվար գործընթաց դարձնել գրավիչ ու հետաքրքրաշարժ:

     


    Դերային խաղն ունի ուսուցանող, դաստիարակող և պրակտիկ մեծ հնարավորություններ:
    Այն խոսքային, խաղային և ուսուցման միաժամանակյա գործընթաց է:
    Հոգեբանների կարծիքով դասապրոցեսում խաղի միջոցով ստեղծված խթանումը (խաղային խթանումը) պետք է կիրառվի ճանաչողական, էսթետիկական, հաղորդակցական խթանումների հետ միասին:
    Խաղի ընթացքում երեխան գտնվում է «խոսքային պատրաստականության» մեջ, ուշադիր լսում է ուսուցչին և դասընկերներին: Անընդհատ կրկնվող բառերը չեն հոգնեցնում ու ձանձրացնում նրան:

     

    Դերային խաղը շփման հզոր մոդել է, որը խաղարկում է հնարավոր իրավիճակներ` դպրոցում, գրադարանում, խանութում, տանը, փողոցում, այլուր:

     

     

    Դերային խաղի կիրառումը ուսուցման գործընթացում ունի մի շարք առավելություններ`

    • նախապատրաստել ուսուցման նյութեր.

    • մանրամասն բացատրել խաղի կանոնները (թերթիկներ, խաղի սխեմա, քարտեր).

    • ուսուցիչն իր առջև, իսկ այնուհետև նաև դասարանի, դնում է խաղի ուսուցողական նպատակը.

    • դերերի բաժանման ընթացքում պետք է ուշադրություն դարձնել ոչ միայն երեխայի հետաքրքրություններին, այլ նաև նրա աշխուժությանը.

    • ժամանակ առ ժամանակ ակտիվ երեխաներին տալ սպասարկող անձնակազմի դերեր, իսկ պասիվ երեխաներին` ղեկավարների.

    • դերերը բաշխելիս առանձնահատուկ ուշադրություն դարձնել այն երեխաների վրա, ովքեր դասարանում «հեղինակություն» չեն: Նրանց պետք է տալ դրական դերեր.

    • խաղը ընտրել դասարանի առանձնահատկություններին, փորձին, նախասիրություններին համապատասխան:

    “I believe that in foreign language teachingenjoyment and successgo together”.
    Տաթևիկ   Մելքոնյան