• Տաթևիկ Մելքոնյան

     

     

    Trainer Training Summer School for teachers

     

    ENGLISH ROOM

     

    SMILE AND THE WORLD
    WILL SMILE WITH YOU

     

     A conference on education was organized on 2 October 2013 by British Council

     

    Ավարտել եմ Վ. Բրյուսովի անվան օտար լեզուների համալսարանը: Այժմ Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի մանկավարժության ամբիոնի հայցորդ եմ: Մասնակցել եմ օտար լեզվի, ինֆորմատիկայի ուսուցիչների և դասվարների մասնագիտական կատարելագործման դասընթացներին: 2009թ. մասնակցել եմ Microsoft-ի «Նորարար ուսուցիչներ» մրցույթին և ստացել առաջին կարգի մրցանակ: 2011թ. հուլիսին մասնակցել եմ British Council-ի կողմից հայտարարված` վերապատրաստող ուսուցիչների վերապատրաստման դասընթացներին մասնակցելու մրցույթին, հաղթել եմ և մեկնել Ստամբուլ: 2011թ. նոյեմբերին Կրթության ազգային ինստիտուտում  անցկացվող անգլերենի ուսուցիչների վերապատրաստման դասընթացների   ընթացքում ներկայացրել եմ նորագույն տեխնոլոգիաների դերի ու կարևորության վերաբերյալ մանկավարժական մեթոդներ: 2013 թ. մարտին մասնակցել եմ Սերբիայում կազմակերպված անգլերենի մասնագետների կատարելագործման և զարգացման դասընթացներին:                                                     Հրատարակած երկու մանկավարժական հոդվածի հեղինակ եմ: Ունեմ տասնչորս տարվա անգլերենի ուսուցչի փորձ: Իմ աշխատանքում կիրառում եմ մանկավարժության նորագույն մեթոդներ և տեխնոլոգիաներ:
    Յուրաքանչյուր սովորողի ընդունում  եմ որպես անհատականություն և ամեն անգամ հարցնում եմ ինքս ինձ` ես իրո՞ք ճանաչում եմ այս երեխային, լիովին ծանո՞թ եմ նրա հնարավորություններին ու նախասիրություններին:
    Դասապրոցեսում օգտագործում եմ ուսուցանող երգեր, խաղային հնարներ, դերային խաղեր: Երեխաները սիրում են սովորել անգլերեն, ծանոթանալ լեզվի մշակույթին, օգտվել նորագույն տեխնոլոգիաներից:
    Ես համոզված եմ, որ ուսուցչի աշխատանքը արդյունավետ և նպատակային կլինի, եթե նա կարողանա հավատարիմ մնալ իր կոչմանը և յուրաքանչյուր դաս դարձնել յուրօրինակ, գրավիչ, բովանդակալից ու հիշվող: Ժամանակակից ուսուցիչը պետք է կարողանա հայտնաբերել երեխայի  լավագույն որակները, խրախուսել ու ոգևորել նրան: Յուրաքանչյուր դաս պետք է յուրաքանչյուր երեխայի բավարարվածություն և հրճվանք պարգևի:
    Ուսուցիչը, ինչպես բոլոր ժամանակներում, այնպես էլ հիմա, պետք է լինի գրագետ, բարեկիրթ, գեղեցիկ, հոգատար ու ազնիվ:
    Կարևոր է, որ ուսուցչի և աշակերտի միջև լինի դրական հաղորդակցություն և համագործակցություն: Եթե նույնիսկ ուսուցիչը հրաշալի մասնագետ է, իսկ աշակերտը` շնորհալի, միևնույն է` լավագույն արդյունք ակնկալել հնարավոր չէ, եթե ուսուցումը զարգացնող չէ: Գլխավորը դասավանդման ճիշտ ու արդյունավետ մեթոդներ ընտրելն է:
    Յուրաքանչյուր երեխա կարող է սովորել խոսել մի քանի օտար լեզուներով, սակայն դա իրականանալի է այն դեպքում, եթե դա նրան հետաքրքիր է: Դարձյալ կարևորը դասավանդման ճիշտ ու արդյունավետ մեթոդներ ընտրելն է:
    Իմ կարծիքով հնարավոր չէ լավագույն արդյունքի հասնել միայն դասագրքի օգնությամբ, եթե նույնիսկ այն լավագույնն է: Ուսուցչից մեծ բան է կախված. լավ ուսուցիչը շարունակ հետազոտում,  կատարելագործում է դասավանդման մեթոդները, հատիկ-հատիկ հավաքելով հայրենական ու արտասահմանյան համապատասխան նյութեր:
    Լավ մասնագետը միշտ հարստացնում է իր գործիքակազմը սեփական նյութերով, տեսանյութերով, ձայնագրություններով, այլոց լավագույն փորձով:
    Կարևոր է, որ ուսուցիչը օգտագործի դասավանդման ավանդական եւ նորագույն արդյունավետ մեթոդներ:


    Ես սովորեցնում եմ երեխային սովորել և անընդմեջ սովորում եմ ինքս: