Շախմատի դպրոցականների օլիմպիադայի եզրափակիչ փուլ

    Մեր դպրոցի թիմը /Հովհաննես Գաբուզյան, Հրանտ Ալեքսանյան, Աննա Միրզոյան, մարզիչ՝ Ս. Միսակյան/, շախմատի դպրոցականների օլիմպիադայի համայնքային փուլում նվաճելով երկրորդ մրցանակային տեղը, իրավունք ստացավ հանդես գալու Երևան քաղաքի շախմատի դպրոցականների օլիմպիադայի եզրափակիչ փուլում։

     

     

    Մեր դպրոցում կայացած շախամատի դպրոցականների օլիմպիադայի առաջին փուլին ներկա էին Հայստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանը և Եվրոպական միության շախմատի ֆեդերացիայի նախագահ Սիլվիս Դանիլովը։
    Այցի նպատակն էր Հայսատանի դպրոցներում շախմատ առարկայի դասավանդման փորձի կիրառումը  եվրոպական երկրներում։  
    Հայաստանի կառավարության և Հայաստանի շախմատային ֆեդերացիայի կողմից հանրակրթական դպրոցները ապահովված են ուսումնական գրականությամբ և շախմատային գույքով։
    Դասավանդող բոլոր ուսուցիչները  վերապատրաստված մասնագետներ են։

Счетчик посещений

Счетчик посещаемости и статистика сайта