VIII դասարանում դաս-միջոցառում էր նվիրված ալքիմիային:

    Աշակերտները ներկաներին տեղեկություններ տվեցին քիմիայի ծագման, զարգացման մասին: Մեկնաբանեցին քիմիայի զարգացման ալքիմիական շրջանը: Այնուհետև նրանք ցուցադրեցին հետաքրքրաշարժ փորձեր: Փոքրիկ քիմիկոսները վստահ և հաճույքով էին կատարում փորձերը, գեղեցիկ ու յուրովի նկարագրելով իրենց նպատակն ու փորձի ընթացքը: Քիմիայի լաբորատորիան հագեցած էր աշխուժությամբ և հետաքրքրությամբ:
    Մ. Խաչատրյան