Դեկտեմբերի 8-ին դպրոցը հյուրընկալել էր Հայաստանի Հանրապետության Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի թագավորությունների Նորին Մեծության դեսպան պրն. Չարլզ Լոնսդելին։

    Բրիտանական խորհրդի և  մեր դպրոցի անգլերենի մասնախմբի նախաձեռնությամբ կազմակերպվեց հանդիպում 8-րդ և 9-րդ դասարանների աշակերտների հետ, որոնք պետք է  քննարկեին Չարլզ Դիկենսի «Սուրբ Ծննդյան երգը»։
    Նախօրոք կազմակերպվել էր կինոդիտում, և աշակերտները ընթերցել էին ստեղծագործությունը, որպեսզի քննարկումն ավելի արդյունավետ և հետաքրքիր լինի։ Դեսպանը շատ ջերմ զրույց սկսեց երեխաների հետ, պատմեց նրանց Դիկենսի կյանքի և ստեղծագործության մասին, ինչից հետո երեխաները շատ արագ ներգրավվեցին զրույցին։
    Առանձնահատուկ շեշտվեցին միմյանց ձեռք մեկնելու, օգնելու և կարեկցանք ցուցաբերելու թեմաները։
    Դեսպանը խոսեց նաև մտավոր և  ֆիզիկական թերություններ ունեցող մարդկանց հասարակության մեջ ինտեգրելու կարևորության մասին։ Երեխաները արտահայտեցին իրենց կարծիքը և վերաբերմունքը այդ համամարդկային խնդրի վերաբերյալ։ Հանդիպումը  շատ հետաքրքիր էր, և երեխաները եզակի հնարավորություն ունեին լսելու անգլերենը բրիտանացու շուրթերից և շփվելու նրա հետ անգլերենով։
    Քննարկմանը մասնակցեցին նաև դպրոցի տնօրեն Գ. Սարուխանյանը և անգլերենի մասնախումբը։

     

     

     

     

     

Счетчик посещений

Счетчик посещаемости и статистика сайта