Հրաշքի նման մի բան է չեխովյան սեպտեմբերի 1-ը, կամ, ո՞վ գիտե, գուցե հրաշքը հենց այդ է, որ կա:

     

    Երբ ժպտում են հարյուրավոր մանուկներ, նրանց ուրախ ժպիտը գնում ձուլվոմ է Երևանի վառ գույներին, ու մենք ունենում ենք ոչ միայն ժպտացող դպրոց, այլև ժպտացող մայրաքաղաք:

     

     

    Այս տարի հրաշքը կրկին սկսվեց մեր դպրոցի բակից, հետո այն թև առավ ու բակից բակ, փողոցից փողոց  անցնելով՝ իր հետ տարավ չեխովականներին դեպի Մանկական երկաթուղի: Երևանի կենտրոն վարչական շրջանի ղեկավարի պարոն Ա. Սադոյանի նախաձեռնությամբ մեր աշակերտները շրջեցին իրենց սիրելի քաղաքում, գնացքով սլացանՀրազդանի կիրճով, զբոսնեցին այգում ու, լուսառատ իրենց մայրաքաղաքի շուրթին թառած, նրա ուրախ մեկ օրը դարձան՝ տուն տանելով իրենց մանկության հեքիաթի ևս մի լուսավոր էջը:

     

     


    Շնորհակալություն Երևանի կենտրոն վարչական շրջանի ղեկավարի պարոն Ա. Սադոյանին այս գեղեցիկ օրը նվիրելու համար:
     

     

     

Счетчик посещений

Счетчик посещаемости и статистика сайта