Ավարտվեց <<Էդիթպրինտ>> հրատարակչության կազմակերպած <<Ժամանակ մի կորցրու, կարդա>> մրցույթը:

    Հրաշալի նախաձեռնություն էր: Մրցույթի մասնակցեցին 2-7-րդ դասարանների ընթերցասեր աշակերտները: Նրանք նոր <<ընկերներ>> ձեռք բերեցին` գրքեր, որոնք նման են մարդկանց. չէ՞ որ շատերին ենք հանդիպում կյանքում, սակայն քչերի հետ ընկերություն անում: Մրցույթը երեխաներին սովորեցրեց սիրել գիրքը` հեղինակի նվերը մարդկանց, գնահատել բոլոր ժամանակների լավագույն մարդկանց խորագույն մտքերը, երկյուղածությամբ վերաբերվել այդ <<խելացի ընկերոջը>>, տեսնել լույսը, որ ճառագում են գրքերը:
    Ա.Չեխովի անվան դպրոցում հատուկ ուշադրության կենտրոնում է երեխայի և գրքի ամուր կապը պահպանելու խնդիրը: Եվ պատահական չէ, որ մրցույթին ցանկացան մասնակցել դպրոցի 14 աշակերտներ: Եզրափակիչ փուլում Երևանից 8 մրցանակիրներից երեքը մեր դպրոցի աշակերտներն էին` Ռազմիկ Վարդանյանը /54/, Լինա Բադեյանը և Արարատ Սարիբեկյանը /45/: Եզրափակիչ փուլում էլ մեր սաները շատ հաջող հանդես եկան: 2-4 դասարաններ տարիքային խմբում Արարատ Սարիբեկյանը գրավեց երկրորդ տեղը և նեթբուք ստացավ, իսկ Լինա Բադեյանն արժանացավ հատուկ մրցանակի հարցաշարին անթերի պատասխանելու համար: ´՞
    Ոգևորված ենք բոլորս. գնահատվեց ուսուցիչների և աշակերտների աշխատանքն ու գիտելիքը: Կարևորվեց գիրքը` որպես երիտասարդների ամենալավ դաստիարակ, խորհրդատու և ղեկավար: Հուսանք, որ այս մրցույթն ավանդույթ կդառնա: